Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ

Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ

48
Հայաստանի կառավարության հետ հանդիպման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանը կայուն քաղաքականություն է վարելու արտաքին ու պաշտպանական ոլորտներում։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ն իր հերթին կշարունակի Երևանի հետ գործընկերությունը։

Նա վստահ է, որ Հայաստանը նշանակալի ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության ապահովման հարցում։ Ապատուրայը նշեց նաևՀայաստանը նաև ՄԱԿ–ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում։

«Ես ասացի պաշտպանության նախարարին, որ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունն օգնում է Հայաստանին իր առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնել նաև Դաշինքի շրջանակից դուրս», – ընդգծեց Ապատուրայը։

Ցանկացած երկրի պաշտպանական ոլորտը կարող է կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել։ Հայաստանի կառավարության հետ հանդիպման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

48
թեգերը:
ՆԱՏՕ, Հայաստան