Գրավատների տերերի բողոքի ակցիան

«Ուզո՞ւմ են արտագաղթենք». գրավատների համար պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ

222
Նախագիծը կյանքի կոչելու դեպքում գրավատների և փոխանակման կետերի 80-90 տոկոսը կփակվի:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այսօր կառավարության առջև էին հավաքվել գրավատների, փոխանակման կետերի մի շարք ներկայացուցիչներ` իրենց բողոքն արտահայտելու պետական տուրքի բարձրացման նախագծի դեմ։

Գրավատներից մեկի տնօրեն Գրիգոր Աֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախագծով պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։ «Խնդիրն այն է, որ պետտուրքն ավելացնում են` հաշվի չառնելով կազմակերպությունների գործառույթների քանակը։ Այսինքն` բանկերն ու վարկային կազմակերպությունները կատարում են մոտ 20 գործառույթ, իսկ գրավատներն ու փոխանակման կետերը մեկ գործառույթ»,–ասաց Աֆյանը։

Մեկ այլ գրավատան տնօրենի` Հրանտ Նալբանդյանի հավաստմամբ էլ` պետական տուրքի նախատեսվող թանկացումը իրավիճակին համահունչ չէ։ Նրա խոսքով` պետտուրքի ավելացման հետևանքով գրավատների և փոխանակման կետերի 80-90 տոկոս կփակվեն, բնականաբար, մյուսներում էլ կրճատումներ կլինեն։ «Ամբողջ շուկան կտուժի, կտուժեն քաղաքացիները, քանի որ բանկերում կան միջնորդավճարներ, նաև մենք վարկեր ենք տրամադրում ավելի արագ։ Կառավարության ներկայացուցիչներին առաջարկում ենք փոփոխություններն անեն համահունչ գրավատների գործառույթներին»,–ասաց Նալբանդյանը։

Նա նշեց նաև, որ իրենց մոտ հարց է առաջանում` ի՞նչ սկզբունքով են պետտուրքի ավելացման չափը որոշել։

Ի դեպ, գրավատների ներկայացուցիչները առարկությունների փաթեթ են պատրաստում կառավարությանը փոխանցելու համար` պահանջելով առաջին հերթին հարցը հանրային քննարկման դնել։ 

Նրանք նշում էին նաև, որ տեղի աշխատակիցների 90 տոկոսից ավելին արական սեռի ներկայացուցիչներն են, որոնք ընտանիքի են պահում։ «Ի՞նչ են ուզում, ուզո՞ւմ են արտագաղթենք»,–ասում էին բողոքողները։

Կառավարության առջև բողոքի ակցիա անողներին մոտեցավ նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` նշելով, որ խնդրի մանրամասներին դեռ ծանոթ չէ և խոստանում է ուսումնասիրել հարցը։ «Հարցը նախ պետք է քննարկել և մանրամասն ծանոթանալ խնդրին։ Ես այն մարդը չեմ, որ առանց խորքային ծանոթանալու, մատերի արանքով նայեմ եղածին ու գնահատական տամ։ Չգիտեի, որ գրավատներն էլ են այսօր հավաքվելու կառավարության առջև։ Ձեր խնդիրն էլ կուսումնասիրեմ, քանի որ պետք է հասկանալ` ինչի՞ համար են նման փոփոխության ուզում գնալ»,–ասաց Պիպոյանը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես լսեց գրավատների ներկայացուցիչների բողոքը` ասելով, որ այսօր` ժամը 14–ին, պետք է հանդիպի իրենցից որոշների հետ` խնդրին ծանոթանալու համար։ Սիմոնյանը խոստացավ խնդիրն ուսումնասիրելուց հետո այն  քննարկել նաև գործընկերների հետ։

222
թեգերը:
ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքվում դժգոհ են Փաշինյանի` Իրան կատարած այցի արդյունքներից. բողոքի ակցիա է անցկացվել
Հարցը չեն լուծել. աջ ղեկով մեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել
Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը
Գյումրու Վերականգնողական կենտրոնում

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

1
(Թարմացված է 18:09 03.03.2021)
Տղաներից շատերը դժգոհում են միայն մի բանից՝ չեն կարողանալու վերադառնալ զինվորական ծառայության։

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Реабилитационный центр в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Վերականգնողական կենտրոն

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։

«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

Директор Реабилитационного центра в Гюмри, доктор Анаит Агаджанян
© Sputnik / Gevorg Ghazaryan, provided by Anahit Aghajanyan
Անահիտ Աղաջանյան

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:

Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Саркис Саркисян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սարգիս Սարգսյան

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:

«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:

Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

Мушех Мартиросян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մուշեղ Մարտիրոսյան

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:

Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

Петрос Уриханян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պետրոս Հուրիխանյան

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։

Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:

1
թեգերը:
Վիրավոր, Վերականգնողական կենտրոն, Գյումրի
Ըստ թեմայի
«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

18
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

18
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան