Գրիգորի Յավրումթվ

Հայաստանում մահացել է պետանվտանգության մարմինների պատվավոր վետերան Գրիգորի Յավրումովը

123
Գրիգորի Յավրումովը ռազմական ծառայությունը սկսել է դեռ 1943թ.–ին` անցնելով երկար ու քարքարոտ ուղի Սուվորովյան ուսումնարանի սանից մինչև ԽՍՀՄ ՊԵԿ Արտաշատի շրջանային բաժնի պետ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Կյանքի 90–րդ տարում մահացել է պահեստային գնդապետ Գրիգորի Յավրումովը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Գրիգորի Անդրեևիչը 37 տարի ծառայել է հայրենիքին, վաստակավոր հանգստի անցնելուց հետո ավելի քան 25 տարի ղեկավարել է սահմանապահ վարչության վետերենային կազմակերպությունը` զգալի ազդեցություն ունենալով երիտասարդ սերնդի դաստիարակության վրա։

«Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարությունը, Սահմանապահ ծառայության վետերանների միջազգային միությունը, ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարությունը և աշխատակիցները մեծ վշտով հրաժեշտ են տալիս պետական անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից Գրիգորի Յավրումովին, ինչպես նաև ցավակցություն հայտնում հանգուցյալի ազգականներին», – ասվում է հաղորդագրությունում։

Յավրումովը սկսել է զինվորական ծառայությունը հեռավոր 1943թ–ին` անցնելով երկար ու քարքարոտ ուղի Սուվորովյան ուսումնարանի սանից մինչև ԽՍՀՄ ՊԵԿ Արտաշատի շրջանային բաժնի պետ։

123
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան