Գյումրիում նշեցին Մասլենիցան

Այրված խրտվիլակ, չաստուշկա և բլիթներ. ինչպես Գյումրիում նշեցին ռուսական Բարեկենդանը

256
Ռուսական հավատալիքի համաձայն` ինչպես անցկացնես այս մեկ շաբաթը, այդպես էլ կանցնի ամբողջ տարին:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում մարտի 9-ին նշվեց ռուսական բարեկենդանը՝ «Մասլենիցան»` ամենաուրախ ու համեղ տոնը:

Ռուսական հավատալիքի համաձայն` ինչպես անցկացնես այս մեկ շաբաթը, այդպես էլ կանցնի ամբողջ տարին: Իսկ տարին լավ անցկացնելու համար կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել՝ արել էին ամեն ինչ, որպեսզի Հայաստանում բնակվող ռուսական համայնքի ներկայացուցիչներն իրենց զգան այնպես, ինչպես տանը: Միջոցառման մասնակիցներից մեկն էլ Եվդոկիա Գամանենկոն էր, որն արդեն 42 տարի է` Հայաստանում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոստովանեց, որ խենթի պես է սիրում Հայաստանը: Ամուսինն ուկրաինացի է, զինվորական, ամուսնացել են ու ապրել Հայաստանում, տարիներ անց մեկնել են Գերմանիա, ապա Ռուսաստան, հետո նորից վերադարձել են Հայաստան։

«Ես ցանկացա կրկին Հայաստան վերադառնալ, սիրեցի այս երկիրն ու մարդկանց. շատ բարի ու մարդասեր են, միշտ օգնության ձեռք են մեկնում կարիքավորին: Եկա ու երկար տարիներ աշխատեցի որպես փոստատար, հիմա ապրում եմ Ստեփանավանում: Հայաստանն իմ երկիրն է»,- Sputnik Արմենիային ասաց 79–ամյա Եվդոկիա Գամանենկոն։

Կինը Գյումրի էր եկել Լոռու մարզի ռուսական համայնքի «Ռյաբինուշկա» համույթի հետ:

Евдокия Гаманенко
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Евдокия Гаманенко

«Մենք ձեզ ու Շիրակի մարզի ռուսական համայնքի ներկայացուցիչներին եկանք ուրախացնելու մեր չաստուշկաներով ու ուրախ երգերով»,– ասաց նա:

В Гюмри отметили Масленицу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրիում նշեցին ռուսական Բարեկենդանը

Միջոցառման ընթացքում կազմակերպված ուրախ երգ ու պարից բացի, նաև անակնկալ մատուցվեց. Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը ցուցադրեց «Բարեկենդանը»՝ Հովհաննես Թումանյանի մոտիվներով:

В Гюмри отметили Масленицу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրիում կազմակերպված միջոցառման ժամանակ

Ուրախ երգն ու պարը լսելուց հետո բոլորը համտեսեցին ռուսական ռազմաբազայի զինվորների պատրաստած տաք նրբաբլիթները:

В Гюмри отметили Масленицу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ռազմակայանի ծառայողները նրբաբլիթներ են պատրաստում

Տոնի վերջում տեղի ունեցավ Ձմռան խրտվիլակի ավանդական հրկիզումը:

В Гюмри отметили Масленицу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Խրտվիլակին այրեցին

Մասլենիցան, ինչպես հայկական Բարեկենդանը, նշվում է Մեծ պահքին նախորդող շաբաթ օրը և ունի հեթանոսական ծագում: Այս տոնով հեթանոս ռուսները հրաժեշտ էին տալիս ձմռանը` այրելով ավելորդ և անպետք իրերը, որտեղից էլ ծագում է խրտվիլակ այրելու սովորույթը: Խրտվիլակի հետ նրանք այրում, ոչնչացնում էին նախորդ տարվա բոլոր անհաջողություններն ու տհաճությունները, որպեսզի գարնան հետ նոր կյանք սկսեն:

В Гюмри отметили Масленицу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրիում նշեցին ռուսական Բարեկենդանը

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հասարակական կազմակերպությունների, Շիրակի ու Լոռու մարզերի ռուսական համայնքներին ներկայացուցիչները:

256
թեգերը:
Գյումրի, Ռուսաստան, Բարեկենդան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար
Հայ խոհարարները չեն թողնում, որ Գյումրիում ծառայող ռուս զինվորները կարոտեն տնական ճաշերը
«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման
Սփյուռքահայ գործարարը դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակցությանը. Գյումրիում բացվեց «Սաստեքսը»
Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում
Ճապոնացիները Գյումրիում սակուրա կտնկեն. դեսպանատունը ծրագրեր է իրականացնում Շիրակում
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

23
(Թարմացված է 21:29 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Кыргызстане Гагик Галачян (резиденция в г. Нур-Султан) вручил верительные грамоты Президенту Кыргызстана Сооронбаю Жээнбекову (11 сентября 2019). Бишкек
© Photo : Sultan Dosaliev / press office of the Embassy of RA in Kazakhstan
Գագիկ Ղալաչյան

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև հետմահու

 

 

 

23
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Հայփոստ

Հայաստանում կզարգանան փոստային ծառայությունները

11
(Թարմացված է 21:11 04.12.2020)
Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և ԵԱԶԲ փոստային օպերատորները կզարգացնեն փոստային ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի փոստային օպերատորները ՝ «Հայփոստը», «Կիրգիզ փոստը» և «Ռուսաստանի փոստը» կզարգացնեն իրենց ծառայությունները բաժանորդների և ընկերությունների համար: Տեղեկությունը հայտնում է «Ռուսաստանի փոստի» մամուլի ծառայությունը։

«Նպատակը բոլոր երեք երկրների տարածքում փոստային-լոգիստիկ ծառայություններ պատվիրող հաճախորդների համար միասնական պատուհանի ստեղծումն է։ Սա մեր երկրների փոստային օպերատորների միջև առաջին նման համագործակցությունն է։ Նման նախագծերը կոչված են առավելագույնս դյուրացնելու երեք երկրների տարածքում էլեկտրոնային առևտրի միջազգային բիզնեսի վարումը և հեշտացնելու տեղական խաղացողների համար արտասահմանյան շուկաներ դուրս գալը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը պայմանավորվել են երկրների միջև միջազգային փոստային առաքանիների առաքման լոգիստիկ ծառայություններ ստեղծել։ Ինչպես նաև քննարկվել է Ասիա – Եվրոպա, Եվրոպա – ԵԱՏՄ երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ – ԵԱՏՄ ուղղություններով առաքումների տարանցման կազմակերպման համար ապրանքների մշակումն ու այս ոլորտում ջանքերի համակարգումը։

ԵԱԶԲ-ն և Հայաստանի, Ռուսաստանի ու Ղրղզստանի փոստային օպերատորները մտադիր են զարգացնել համագործակցությունը միջազգային փոստային առաքանիների միասնական տեխնոլոգիայի մշակման և ներդրման, մաքսային պահեստների կազմակերպման ժամանակ առցանց առևտրի լիազորված օպերատորի տեխնոլոգիայի կիրառման և այլ ուղղություններով։

«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. Արշակյան

11
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան