Chanel

Chanel նորաձևության տան սեփականատեր Ժերար Վերթհայմերը կգա Հայաստան

74
Այցը ճանաչողական բնույթ ունի։ Այն նաև հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի ներդրումային ներուժին ու համագործակցության հնարավոր ուղղություններին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձեւության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև ուսումնասիրելու մեր երկրի թեթև արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժերար և Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:

Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում:

 

74
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (81)
Ըստ թեմայի
Chanel–ը գնել է Շանելի առանձնատունը
Մահացել է Chanel-ի դիզայներ Կառլ Լագերֆելդը
Երևանը բացահայտում է օծանելիքի գաղտնիքները․ ռուսական հյուսիսնն ու հանրահայտ Chanel №5