00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թող չաշխատեն». քաղաքապետարանը չի հանի տեսախցիկները ավտոբուսներից

© Sputnik / Aram NersesyanЗабастовка водителей автобусов
Забастовка водителей автобусов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանում մեկնաբանել են ավտոբուսների վարորդների գործադուլի հետ կապված իրավիճակը։ Գործադուլի պատճառով այսօր առավոտվանից քաղաքում տրանսպորտային ճգնաժամ էր։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Քաղաքապետարանը չի հրահանգել հանել տեսախցիկները, այն տեսախցիկները, որոնք հանվել են, պետք է հետ դրվեն իրենց տեղերը։ Այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Մանուշակագույն ավտոբուսներն այսօր երթուղի դուրս չէին եկել, շուրջ 250 վարորդ հավաքվել էին Չարբախի և Ջրվեժի ավտոպարկերում։ Առավոտից կանգառներում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել, երևանցիները չէին կարողանում աշխատանքի հասնել։ Վարորդների դժգոհության պատճառը քաղաքապետարանի որոշումն էր, որը WYG խորհրդատվական ընկերության առաջարկով, մտադիր է ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրել` ֆինանսական հոսքերի վերահսկման և ուղևորահոսքերի ծավալի ուսումնասիրման նպատակով։

Пять новых автобусов, приспособленных для людей с ограниченными способностями - Sputnik Արմենիա
Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը

Ավելի վաղ վարորդներից մեկը Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ հարցը լուծված է, և քաղաքապետարանը մտադիր է հանել տեղադրված տեսախցիկները։ Նա նաև ցույց էր տվել, որ ավտոբուսից տեսախցիկն արդեն հանել են։ Վարորդները խոստացել էին վերսկսել ակցիաները, եթե նրանց պահանջները չկատարվեն։

«Կրկնեմ, մենք նման կարգադրություն չենք տվել։ Այն վարորդները, որոնք չեն ուզում աշխատել, թող աշխատանքից ազատման դիմում գրեն։ Մեզ մոտ աշխատատեղեր կբացվեն, ուրիշների կապահովենք աշխատանքով», – ասաց Սարգսյանը։

Նա ներողություն խնդրեց, որ այսօր առավոտվանից Երևանի բնակիչներին անհարմարություններ են պատճառվել։ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն այս ամենն իրականացնում է տրանսպորտային ոլորտի բարելավման համար. առանց նման մեխանիզմների կիրառման դա անել հնարավոր չէ։ Ավելին, տեսախցիկները ձայնը չեն ձայնագրում։ Ի դեպ, փորձնական տեսախցիկներն արդեն 5 օր է, ինչ տեղադրված են երկու ավտոբուսներում վարորդների համաձայնությամբ։ Տեսախցիկները տեղադրվում են նաև վարորդի պահվածքը վերահսկելու համար։ Օրինակ` հասկանալու, թե արդյո՞ք նա ծխում է վարելու ընթացքում, խոսում է հեռախոսով, չի խախտում ճանապարհային երթևեկության տարրական կանոնները և այլն։

Փոխքաղաքապետը չի բացառում, որ ակցիան նախապես կոնկրետ մարդկանց կողմից էր ծրագրած։

Նա ընդգծեց, որ մոտ ժամանակներս կավարտվի նոր տրանսպորտային ցանցի նախագիծը։ Ներդրող կամ ներդրում անելու պատրաստակամ կազմակերպություն գտնելուց հետո, այն կյանքի կկոչվի։

Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքապետարանի ձեռնարկած բոլոր միջոցները միտված են տրանսպորտային ոլորտը բարեկարգելուն։ Առավել ևս, որ 2020 թվականին ավարտվում է 450 երթուղային տաքսիների շահագործման ժամկետը։ Դրանք պետք է որևէ բանով փոխարինել։

Հիշեցնենք, որ առաջիկայում շահագործման կհանձնվեն 70 նոր ավտոբուսներ։ Հայաստանը դրանք 2013-2014 թվականներին նվեր է ստացել Չինաստանից, սակայն Մարությանի համար անհասկանալի պատճառներով դրանք չէին գործարկվել։ Ավտոբուսները կփոխարինեն մաշված «Գազելներին» և մի շարք երթուղիներում պակաս տրանսպորտային միջոցներին։

Լրահոս
0