Ազգային ժողով

Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրի

142
ՀՀ կառավարությունը մի քանի հրատապ հարցերի ընդունման համար որոշեց խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Առաջիկա չորեքշաբթի օրը` մարտի 13-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստի մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

Արտահերթ նիստի օրակարգում ներառված է երկու հրատապ նախագիծ` «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կառավարության նախաձեռնությամբ գումարվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է 3-ական ժամ:

 

142
թեգերը:
ԱԺ, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը որոշել է փակել «ԿԳԲ–ի պադվալը», «Նուբարաշենը» դեռ կսպասի
Օպտիմալացումը շարունակվում է. կառավարությունը փակեց ևս երեք ընկերություն
Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»
Տոհմային երինջների ներկրման ծրագիրն ու դրա հետևանքները. Կառավարությունը ներում է պարտքերը