00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տեսախցիկներն ավելորդ են». Երևանի քաղաքապետարանն ու վարորդները համաձայնության եկա՞ն

© Sputnik / Aram NersesyanЗабастовка водителей автобусов
Забастовка водителей автобусов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործադուլ անող վարորդները ցավում են, որ Երևանի բնակիչներն այսօր ստիպված են եղել անհարմարություններ կրել, սակայն կոչ են անում հասկանալ նաև իրենց դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլ անող աշխատակիցներին և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին հաջողվել է փոխհամաձայնության գալ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Մանուշակագույն ավտոբուսներն այսօր երթուղի դուրս չեն եկել, շուրջ 250 վարորդ հավաքվել են Չարբախի և Ջրվեժի ավտոպարկերում։ Առավոտից կանգառներում մարդկանց հոծ զանգված էր հավաքվել, երևանցիները չէին կարողանում տեղ հասնել։ Վարորդների դժգոհության պատճառը քաղաքապետարանի որոշումն էր, որը WYG խորհրդատվական ընկերության առաջարկով, մտադիր է ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրել` ֆինանսական հոսքերի վերահսկման և այդ հոսքերի ծավալի ուսումնասիրման նպատակով։

Пять новых автобусов, приспособленных для людей с ограниченными способностями - Sputnik Արմենիա
Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը

«Հաջողվեց համաձայնության գալ։ Մեր տնօրեն Էլբակ Թարփոշյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն ինչ քննարկել են։ Արդյունքում որոշվել է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցիչ Սարգիս Ղազարյանը։

Նրա խոսքով` եթե իրենց պահանջները չկատարվեն, վարորդները կվերսկսեն ակցիաները։ Վարորդները համոզված են, որ տեսախցիկների տեղադրումն ավելորդ լարվածություն է վարորդների համար և որևէ պրակտիկ օգուտ չի տա։ Հիմա վարորդները վերադառնում են աշխատանքի և տրանսպորտային երթևեկությունը քաղաքում աստիճանաբար կարգավորվում է։

Վարորդների հետ հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտային վարչության պետ Հենրիխ Նավասարդյանն ու առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

WYG  միջազգային խորհրդատվական ընկերությունը դեռևս 2017 թվականի օգոստոսին ուսումնասիրել էր 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված տրանսպորտային ցանցը և դրական եզրակացություն էր տվել։ Այդ ծառայության արժեքը 850 հազար դոլար է, որից 600–ն արդեն վճարվել է։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են նոր ուսումնասիրություն անցկացնել։

WYG International Limited  ընկերության նախնական նախագիծը ներկայացվել էր 2017 թվականի սեպտեմբերին։ Նոր ցանցը տրանսպորտային միջոցների քանակի կրկնակի կրճատում էր նախատեսում։ Դրա ներդրումը, նախնական հաշվարկներով, շուրջ 100 մլն դոլար է պահանջում։ Բացի այդ, նախատեսվում էր անփոփոխ թողնել գործող ուղեվարձը (այն այժմ 100 դրամ է)։

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուսի վարորդները գործադուլ են անում
«Տեսախցիկներն ավելորդ են». Երևանի քաղաքապետարանն ու վարորդները համաձայնության եկա՞ն - Sputnik Արմենիա
Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում

Նյութի հրապարակման պահին նկատեցինք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չեն հրաժարվում ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ»,–գրել է նա։

Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում։

Լրահոս
0