00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Չեղած բաները պարզաբանել ճեմ կարող. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:19
7 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը գերանդին չի վերցնի ու հնձի. Փաշինյանը խոսեց սպասվող կրճատումների մասին

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անդրադարձավ մամուլում հրապարակված պաշտոնական նամակին, որտեղ հիշատակվում է պետական համակարգի 10 000 կրճատումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Պետական համակարգի օպտիմալացման գործընթացի արդյունքում կրճատումները կլինեն մինիմալ, կկրճատվեն կրկնվող հաստիքները։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ իրեն ուղղված գրությանը։

«Չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, և յուրաքանչուրը կստանա շանս ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ է աշխատել նոր չափանիշներով»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, կառավարությունը խնդիր չի դրել ռեպրեսիոն ճանապարհով գնալու, բայց պետական կառավարման համակարգում այսօր կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, բացի պետական համակարգից տեղեկատվություն դուրս հանելով։

Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել. Ջանջուղազյանը` 10 հազար «կրճատումների» մասին

«Սպասում են «Մայլբրի» համակարգով մի բան դրվի շրջանառության մեջ, արագ ուղարկեն իրենց ՀՀԿ–ական ղեկավարներին։ Դա է ցույց տալիս այս բարձրացրած աղմուկը»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով 10 000 կրճատվող աշխատակիցների մասին շրջանառող տեղեկություններին` Փաշինյանը հիշեցրեց, որ փաստաթղթում գրված է. «Եթե պարզվի, որ պետական համակարգում 10 000 չաշխատող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել»։ Ընդդիմադիր ճամբարի արձագանքն այս մտքին, ըստ Փաշինյանի, վկայում է ՀՀԿ–ի վերաբերմունքը պետական համակարգի նկատմամբ։ «Որ 10 000 էլ, 100 000 էլ պիտի նստեն ու ոչ մի բան չանեն։ Սա շատ կարևոր է հասկանալու համար, թե Հայաստանն այդ 20 տարվա ընթացքում ինչպես է կառավարվել»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Փաշինյանը խոստացավ, որ կառավարությունը «գերանդին չի վերցնի ու հնձի», այլ «կրճատումները կլինեն մինիմալ»։

Հիշեցնենք` նախկին ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանն օրերս հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որտեղ ներկայացվում էր պետական ծառայողների օպտիմալացման ընթացիկ վիճակն ու կրճատվողների հնարավոր թիվը։

Լրահոս
0