Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը». Շարմազանով

215
ՀՀԿ խոսնակը հիշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Երկու օրից լրանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook սոցիալական ցանցում փորձել է «փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում Փաշինյանը»:

«10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ»,– գրել է Շարմազանովը։

Նա ավելացրել է, որ այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:

«10 ամիս անց արձանագրում ենք...Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է: Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազարավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից: Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա: Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է»,– նշել է ՀՀԿ խոսնակը:

Ըստ Շարմազանովի` սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:

«Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները: Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է: Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը: Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն»,– եզրափակել է նա:

Որպես հետգրություն` Շարմազանովը պահանջել է ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը:

215
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր». Աշոտյանի տպավորությունը եվրոպական այցից
Իշխանությունը փորձում է Freedom House–ի զեկույցից «թավշյա դրախտի» գովազդ ստանալ. Աշոտյան
Սկուտեղի վրա ենք ձեզ տվել ՀՀ–Եվրամիություն համաձայնագիրը. Աշոտյանը` նոր իշխանությանը
Կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կետերը. Արմեն Աշոտյան
Շարմազանով. «Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է»
Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ–ում. Շարմազանով