00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը

© AP Photo / Efrem LukatskyРазгрузка судна в порту Поти
Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սև ծով – Կասպից ծով տարանցիկ միջանցքի գործարկման գաղափարն ակտիվ քննարկում են Վրաստանի, Ռումինիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Փորձագետները կասկածով են խոսում այդ նախագծի արդյունավետության մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանյան մասնագետները հոռետեսորեն են վերաբերվում Սև ծով – Կասպից ծով տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին և նախագծի անդամների PR քայլ են համարում։ Գործարկելու դեպքում տեսականորեն Հայաստանը կարող էր օգտվել այդ երթուղուց, սակայն գործնականում ամեն ինչ այլ է։

Газохранилище - Sputnik Արմենիա
Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

Երեկ Բուխարեստում Վրաստանի, Ռումինիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քառակողմ հանդիպման շրջանակում ստորագրել են Բուխարեստի հռչակագիրը Կասպից ծով – Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղու վերաբերյալ։ Կողմերը նշել են, որ այդ միջանցքը Եվրոպան և Ասիան կապող առանցքային երթուղին դառնալու բոլոր հնարավորություններն ունի։

«Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն այդ գաղափարն ընդամենը PR է համարում. երթուղին թեև գցված է, կա ենթակառուցվածք, բայց արդյունավետ չէ։

«Բեռների լուրջ ծավալներ չկան, որոնք կարող են առաքվել այդ միջանցքով Եվրոպայից Ասիա։ Ապրանքները սկզբից ռումինական Կոնստանցա նավահանգստից լաստանավով առաքվում են Փոթի։ Այնուհետև, ամենայն հավանականությամբ, երկաթուղով տեղափոխվում են Ադրբեջանի Ալյատ նավահանգիստ, իսկ այդտեղից` Թուրքմենբաշի», – ասաց Առաքելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Участок железной дороги  в Абхазии. Архивное фото. - Sputnik Արմենիա
ՀՀ պատգամավորները երկաթգծի հարցը կքննարկեն ՌԴ–ի և Վրաստանի գործընկերների հետ

Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի ապրանքներ են տեղափոխվելու այդ երթուղով և որքանով է այդ երթուղին արդիական։ Այսօր շատ բեռներ Եվրոպայից առաքվում են Թուրքմենստան Թուրքիայի, Իրանի կամ Ռուսաստանի տարածքով։

Առաքելյանը նաև նշեց, որ Հայաստանը չպետք է մտածի այդ միջանցքին միանալու մասին։

«Ամենից առաջ մենք բավականաչափ բեռներ չունենք, որոնք կարելի է առաքել Թուրքմենստան կամ Ռումինիա։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել Բաքվի գործոնը։ Ավելի լավ է` Հայաստանը կենտրոնանա Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունն ավարտելու վրա», – համոզված է Առաքելյանը։

Նրա հետ համակարծիք է «Հայաստանի տրասնպորտային առաքողների միության» հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը` նշելով, որ այդ ուղին նոր չէ։

© Sputnik / Shushanik Sargsyan"Սև ծով - Կասպից ծով" տրանսպորտային միջանցք
Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը - Sputnik Արմենիա
"Սև ծով - Կասպից ծով" տրանսպորտային միջանցք

«Դա ուղղակի PR քայլ է, և Հայաստանը տեղ չունի այդ նախագծում», – ասաց Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Իր հերթին Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին նշեց, որ երթուղին վատը չէ, սակայն առանց գործարկման կոնկրետ մեխանիզմների առայժմ պետք չէ լուրջ վերաբերվել դրան։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Լարսի լավագույն այլընտրանքը. ի՞նչը կօգնի հայկական բեռները ժամանակին հասցնել Ռուսաստան

«Նախագիծը մշակված չէ, նշվում է միայն երթուղու անունը։ Կոնկրետ սակագներ չկան, մտածված չէ այն հարցը, թե ինչպիսի տրանսպորտային միջոցներ են օգտագործվելու փոխադրումների համար։ Այստեղ շատ նրբություններ կան, որոնք դեռ չեն դիտարկվել, ուստի բարդ է խոսել միջանցքի արդյունավետության և հեռանկարների մասին», – ասաց Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչ վերաբերում է այդ երթուղուն Երևանի միանալուն (Թբիլիսիով), ապա Ցագարեիշվիլին հոռետեսորեն է վերաբերվում այդ գաղափարին։ Փորձագետի կարծիքով` ամենամեծ խոչընդոտը Բաքվի դիրքորոշումն է։

Լրահոս
0