Նորակոչիկներ

ԱԺ–ն առաջարկում է «ներել» 27 տարեկան այն երիտասարդներին, որոնք բանակում չեն ծառայել

620
Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ փոփոխություններից հետո շուրջ 2 հազար երիտասարդներ հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան։ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ գրեթե միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

Այդ օրենքով նախատեսում էր զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, որոնց 27 տարին լրանում էր մինչ 2017թ.-ի վերջը, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Օրինագծով առաջարկվում է օրենքի գործողության ժամկետը սահմանել մինչև 2019թ.–ի մարտի 1-ը։

«Բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք սպասում են այս օրինագծի ընդունմանը, այդ պատճառով էլ մենք նախաձեռնել ենք այս օրինագծի քննարկումը։ Շուրջ 2 հազար մարդու է առնչվելու», – ասաց օրինագծի հեղինակներից մեկը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանի խոսքով` ծառայությունից խուսափած անձանց թիվը հասնում է մոտ 11 հազարի (նրան հուշեց սփյուռքի նախկին նախարար և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը)։

Օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմում։ Երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը։

Փետրվարի վերջին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ներկա պահին 27-35 տարեկան 3225 զինապարտ է հետախուզվում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն վիճակագրություն էր ներկայացրել 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ` հայտնելով, որ 2003 թվականից ընդհանուր առմամբ 9985 քաղաքացի սահմանված կարգով վճարել է գումարը և ազատվել քրեական հետապնդումից։ Օրենքի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11 մլրդ 81 մլն 46 հազ ՀՀ դրամ: Այդ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Նշենք, որ օրենքի համաձայն (ժամկետները ամեն տարի երկարացվում են) 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են խուսափել քրեական հետապնդումից` վճարելով սահմանված 1,8 մլն դրամ տուգանքը։

620
թեգերը:
Բանակ, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի, զրուցել զինծառայողների հետ. լուսանկարներ
Պաշտպանության նախարարը վստահեցնում է` զինվորների մահվան դեպքերը չեն թաքցվում
Դատախազությունը մեկնաբանել է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու լուրերը
Արծրուն Հովհաննիսյանը խոսում է բանակի և Զինված ուժերի անակնկալների մասին. տեսանյութ
Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн

Անանյանի փոխարինողին գտել են. Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

0


Կառավարությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։

0
Пробирка с тестом на коронавирус в медицинской лаборатории

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

0
Լոռիում կորոնավիրուսով վարակված 251 մարդ կա, ավելի քան 50 տոկոսը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներն են։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Տեղեկացնեմ, որ վարակվածների թիվը ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում»,–գրել է մարզպետը։

Նա տեղեկացրել է նաև, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ 251 մարդ է կորոնավիրուսով վարակված, առողջացել են 67–ը, եղել է մահվան մեկ դեպք: Լոռիում մեկուսացված է 621 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում երևում էր` ինչպես են «Գլորիայի» աշխատակիցները փորձում բարձրանալ ավտոբուս։ Լուսանկարից պարզ էր դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։ Աշխատակիցները թեպետ դիմակներով էին, բայց առանց ձեռնոցների։ Բացի այդ, լուսանկարից կարելի էր ենթադրել, որ ավտոբուսը գերբեռնված է։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Դրան հաջորդեց կարի ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու որոշումը։

0