Երևան

Երբ կսկսեն օրերը տաքանալ. եղանակի տեսություն

170
(Թարմացված է 21:00 04.03.2019)
Երևան քաղաքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 7-ի և 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

170
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (500)