Բողոքի ակցիա Երևանում

Բողոքի ակցիա Երևանում. մարդիկ դեմ էին, որ նախարարության նախկին շենքը հիմնովին քանդվի

259
Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ քաղաքապետն այդ տարածքի հետ կապված հստակ շահեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր Երևանում բողոքի ակցիա անցկացվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի դեմ, որոնց թույլտվությամբ Խորենացի 13-ում տեղակայված նախկին Լուսավորության նախարարության շենքի պահպանված մասը քանդվում է:

Շենքը գտնվում է «Շիրակ» հյուրանոցի մոտ։

Տասնյակ երիտասարդներ` «Վանդալիզմ» գրառումներով պաստառներով, Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի նշված հասցե։

Акция протеста против разрушения бывшего здания министерства образования и науки (4 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա Երևանում

Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ շենքը մշակութային ժառանգության բավականին հետաքրքիր տարր է ու պետք է պահպանել այն։

«Հայկ Մարությանն այդ շենքի հետ կապված հստակ շահեր ունի։ Հնարավոր է` դա ձեռնտու է կողքի հյուրանոցին կամ Մարությանի ընկերներից մեկին, ինչ ասես կարելի է ենթադրել», – ասաց Սամսոնյանը։

Акция протеста против разрушения бывшего здания министерства образования и науки (4 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա Երևանում

Նրա խոսքով` հայտարարություններն այն մասին, թե շենքի հիմքը թույլ է, քանդելու համար բավարար հիմնավորում չէ։

Սամսոնյանը նշեց, որ քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպելն անիմաստ է, քանի որ շենքն արդեն փաստացի քանդված է։

Акция протеста против разрушения бывшего здания министерства образования и науки (4 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա Երևանում

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ շենքը մասնավորեցնելուց հետո նախատեսված չի եղել պահպանել ճակատային հատվածը։

«Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրի առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է», –ամփոփել է քաղաքապետարանը։

Կից ներկայացվել է բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակները:

259
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջում քաղաքապետից ու նախարարից
«Աչքալուսա՞նք», թե՞ «սև թուղթ». ԶԼՄ–ներ vs իշխանություն «տարածքային վեճը» թափ է հավաքում
Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ