ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Սպիտակագլուխ անգղ որսած տղամարդիկ ներկայացել են ոստիկանություն և բացատրություն տվել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից, լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք, երեկ econews.am բնապահպանական կայքը ինֆորմացիա էր հրապարակել սպիտակագլուխ անգղի հերթական որսի մասին։
Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում Կայքը նշում է, որ լուսանկարում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:
Խնդրին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Հիշեցնենք, որ 2017թ.–ի հոկտեմբերի ևս գրանցվել էր սպիտակագլուխ անգղերի որս։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։
Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են
«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:
«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են
Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:
Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։