Վալերիյ Օսիպյան

Օսիպյանին հարցաքննության են կանչել

171
ՀՀ ոստիկանապետը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

Ըստ կայքի` Օսիպյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Մարտի 1-ի» գործի շրջանակում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

171
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Վալերի Օսիպյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտի 1-ը գործիք էր նախ Փաշինյանի դեմ, ապա Քոչարյանի. Ալումյանը` 0038–ի ու գեներալի մասին
Ռոբերտ Քոչարյան. «Մարտի 1-ի մասին ֆիլմում պետք է լինեին նաև Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը»
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1–ի անմեղ զոհերի հիշատակին
Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»