Փող

«Սեքյուրիթի դրիմը» խոշոր չափերի յուրացում է կատարել. ղեկավարը ցուցմունք է տվել

512
Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել։ Այս մասին ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից»,– գրել է Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել  ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից։

Նաիրա Հարությունյանը և խոստացել տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։

 

512
թեգերը:
Կաշառք, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Չարաշահումներ `զինված ուժերում. մեղադրանքներ են առաջադրվել բարձրաստիճան զինվորականներին
Չարաշահումներ, կաշառք, նոր բացահայտում. մեղադրանք է առաջադրվել տասը պաշտոնյայի
Մեկ միլիոն դոլարին մոտեցող խախտումներ և չարաշահումներ ոստիկանությունում