Արարատ Միրզոյան

Մենք պետք է բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում. Արարատ Միրզոյան

36
ԱԺ խոսնակը կոչ է արել մեկընդմիշտ փակել մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. 2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։

Այսպես է Մարտի 1–ի զոհերին նվիրված իր խոսքը սկսել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․

Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր վիրավորներին, հիշելով ֆիզիկապես անվնաս, բայց գլխահակ ու կոտրված բոլոր տուն դարձածներին՝ մենք պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը և աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում»,–գրել է ԱԺ խոսնակը։

Նա կիրառել է նաև «Այլևս երբեք» կոչը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

36
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Արարատ Միրզոյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (185)
Ըստ թեմայի
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան
«Իմ քայլը» Մարտի 1-ի երթի հարցով աշխատանքային խմբի կարիք ունեցավ
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1–ի անմեղ զոհերի հիշատակին