Երևան

Ե՞րբ կգա իրական գարունը. եղանակի տեսություն

169
(Թարմացված է 21:31 28.02.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

169
թեգերը:
եղանակ, Հայաստան