Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանը հարցաքննվել է

176
ՀՀ նախկին արտգործնախարարը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին հայտնում է armtimes.com–ը։

Ըստ պարբերականի` նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Armtimes–ը փորձել է տեղեկությունը ճշտել նաև ՀՔԾ-ից, բայց պատասխանել են. «Չենք մեկնաբանում»:

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը շատ փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ինչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները: Ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բաղրամյան 26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաև Վարդան Օսկանյանը:

Ավելի վաղ «Մարտի 1-ի» գործի շրջանակում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

176
թեգերը:
Վարդան Օսկանյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (208)
Ըստ թեմայի
Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ
Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել. Մովսես Հակոբյանը` Մարտի 1-ի դեպքերի մասին
Մարտի 1–ի գործը սկզբունքային է Հայաստանի, այլ ոչ թե ինձ համար. Փաշինյան
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան
Քոչարյանի դեմ մեղադրանքը իրավական տգիտություն է. փաստաբանը` մարտի 1–ի գործի մասին