Կարեն Ղազարյան

Միջազգային կառույցները պետք է արձագանքեն Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործին

80
Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու տեսական հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին ադրբեջանական դատարանի կողմից 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ նրանք դատապարտում են նաև 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը:

Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող։ Նա առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ է։ «Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:     

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի և կեղծիքի տրամաբանությանը։ «Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին»,–գրված է հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ  հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար:

«Նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը ստիպում է էլ ավելի հետամուտ լինել Կարեն Ղազարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների և վարվելակերպի տարրական պայմանների պահպանմանը: Այս առումով ակնկալվում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով: ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից»:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված  քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտեց  20 տարվա ազատազրկման։

80
Ըստ թեմայի
Քննարկման առանցքում եղել են գերիների, պատանդների և անհայտ կորածների խնդիրները
Ադրբեջանում այսօր 4 պատանդ կա. ԱԺ–ում խոսել են գերիների խնդրից
Բաբայան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահվող հայ գերիների մասին տեղեկությունները»
Армен Геворгян беседует с Сейраном Оганяном перед началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн

Մարտի 1-ի գործով դատը հետաձգվեց մինչև սեպտեմբեր. տուժող կողմը միտում է տեսնում

17
(Թարմացված է 14:07 11.08.2020)
Դատարանում արձակուրդային տրամադրություն է։ Նախկին պաշտոնյաների պաշտպանները բացակայում են նիստից կամ գնում  արձակուրդ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերին։ Նախկին պաշտոնյա ամբաստանյալների պաշտպաններից ոմանք դատական նիստին չէին ներկայացել։

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին դիմում էր ներկայացրել, որտեղ իր բացակայության պատճառը մեկնաբանել էր հանկարծակի ծագած խնդրով։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Վարդգես Գևորգյանն էլ  իր դիմումում նշել  էր, որ դադարեցնում է Գևորգյանին փաստաբանական ծառայություններ մատուցելը։

Գևորգյանի մյուս պաշտպանը` Էրիկ Ալեքսանյանն էլ օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը մեկնում է արձակուրդ ու դատարանին խնդրել է հետաձգել դատական նիստերը։

Նիստը հետաձգելու միջնորդությունները տուժող կողմը «ակնհայտ պայմանավորվածություն» որակեց` դրանցում դատավարությունն անհարկի ձգձգելու միտում տեսնելով։

«Մի պաշտպանի նիստին չներկայանալը, մյուսի արձակուրդ գնալը, էն մյուս պաշտպանի դիմում  ներկայացնելը, որ իր հետ ինչ–որ հանկարծակի բաներ են կատարվել, այս ամենը խոսում է այն բանի մասին, որ կուլիսների հետևում ինչ–որ բաներ են կատարվում, և մենք պարբերաբար ունենալու ենք այսպիսի անհարկի ձգձգումներ»,– ասաց տուժողի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Ինչպե՞ս կարող էի Քոչարյանի հետ պայմանավորվել, որ սահմանադրական կարգը տապալենք․ Խաչատուրով

Իր պաշտպանի արձակուրդ գնալու մասին դիտարկմանն արձագանքելով` Արմեն Գևորգյանը նշեց. «Բոլորն էլ արձակուրդ գնալու իրավունք ունեն»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ, արձագանքելով Սեդա Սաֆարյանին, հիշեցրեց, որ երբ նիստերը հետաձգվում էին դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության ու արձակուրդում լինելու պատճառով, տուժող կողմն այդ փաստով որևէ հայտարարություն չէր անում։

Այդուհանդերձ, չնայած տուժող կողմի ակնհայտ դժգոհությանը, դատարանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների դիմումներն ու դատական հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր շուրջ 1 տարի առաջ 2019թ–ի մայիսի 15-ին։

Այս գործով ամբաստանյալներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

 

17
թեմա:
«Մարտի 1»-ի գործը
Հայկ Մարության

Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել

10
(Թարմացված է 14:02 11.08.2020)
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, թե Հայկ Մարությանը որտեղ կանցկացնի արձակուրդը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է վերցրել։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետն արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ և արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,– Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք` Մարությանը վերջին անգամ կարճատև արձակուրդ էր վերցրել հուլիսի 27-31-ը ներառյալ և այդ ընթացքում Հայաստանում էր եղել։

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

10
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Արձակուրդ, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Որտե՞ղ են հայերն անցկացնում հանգստյան օրերը
Աղմկահարույց երեկույթի հետքերով․ «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին ապամոնտաժվում է
«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում