Շտապօգնության ավտոմեքենա

Շտապօգնության հին ավտոմեքենաները կբաժանեն հիվանդանոցներին

134
Երևանի «Շտապբուժօգնությունն» ապահովված է անհրաժեշտ քանակի ավտոմեքենաներով ու պատրաստ է իր հին մեքենաները նվիրել հիվանդանոցներին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Քանի որ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը նորացվել ու համալրվել է նոր ավտոմեքենաներով, իսկ մարզերում դրանք գրեթե չկան, առողջապահության նախարարությունն առաջարկում է շտապօգնության հին ավտոմեքենաները նվիրել մասնավոր հիվանդանոցներին։

Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում` առողջապահության նախախար Արսեն Թորոսյանի առաջարկով։

Որոշման համաձայն` «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաներից 21–ը վերաբաշխվելու են բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների միջև, իսկ 9–ը ամրացվելու են Առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ անհրաժեշտության դրանք տնօրինելու նպատակով:

Ի դեպ, որոշման մեջ արդեն իսկ նշված է, որ դրանցից մեկն անհատույց կտրամադրվի Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնին:

Հիշեցնենք` Հայաստանի շտապօգնության ավտոմեքենաների կազմը նորացվել է Չինաստանից նվեր տրված ավտոմեքենաների շնորհիվ։ 2010 թվականին ստորագրված պայմանագրով Հայաստանին էր նվիրաբերվել 68 շտապօգնության ավտոմեքենա և 20 ռեանիմոբիլ` օժանդակ սարքավորումներով: Եվս 35 ավտոմեքենա չինական կողմը Հայաստանին է փոխանցել 2011թ–ին և 49–ը` 2018-ին։

 

 

 

134
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գերծախս է արել գործուղումների գծով
Օպտիմալացումը շարունակվում է. կառավարությունը փակեց ևս երեք ընկերություն
Թալինցիները ստիպված կլինեն հետ գնել իրենց վաճառած հողերը