Գլխավոր դատախազություն

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ

221
«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքած 445 միլիոն դրամի պայմանագիրը վնասել է պետության օրինական շահերը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 25-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու փաստով։

Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը, քանի որ գործի հարուցման համար հիմք են ծառայել ոստիկանության համապատասխան պայմանագրի վերաբերյալ ՊՎԾ–ի կատարած ուսումնասիրության արդյունքում բացահայտված տվյալները։

Նշենք, որ վերոհիշյալ մրցույթը Ոստիկանությունը հայտարարել էր 2018 թ–ի հունվարի 15–ին` ճանապարհային նշանների տեղադրման համար։

Մրցույթի արդյունքում «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 445 030 000 դրամի պայմանագիր, որն ուժի մեջ է մտել ֆինանսների նախարարության տված դրական եզրակացությունից հետո՝ 2018 թ–ի հունիսի 5-ին։

«Ուկռինվեստ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ–ին։ Սեփականատերն Ուկրաինայի քաղաքացի Անդրանիկ Տարտիկյանն է, որը բիզնես գործունեություն է ծավալում հիմնականում Ուկրաինայում:

221
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ
ԱԱԾ–ն հաղորդագրություն է պատրաստում ՊՎԾ–ի մասին
«Ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից». ՊՎԾ պարզաբանումը