Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը Իրան կմեկնի Աննա Հակոբյանի հետ

95
Վարչապետը կհանդիպի նաև Թեհրանի և Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

95
թեգերը:
Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»
Հայաստանը փակում է դուռը իրանական ցեմենտի առաջ. ի՞նչ կա կառավարության որոշման տողատակերում
Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին
Հայաստան–Իրան ապրանքաշրջանառությունը ռեկորդային ցուցանիշի է հասել 2018 թվականին
Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել ու ներողություն խնդրել