00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հաճելիորեն անտեսված եմ». Փաշինյանն ու փոխվարչապետները չեն զանգում ՀՌԱՀ նախագահին

© Sputnik / FB profileТигран Акопян
Тигран Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի քաղաքականացվածության հարցին ու Ռուբեն Ջաղինյանի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործող տնօրեն Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ս.թ. մարտի 3-ին, և մարտի 6-ին այդ թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։

Просмотр телевизора - Sputnik Արմենիա
Հայերենի համար փող չկա. մարզային TV-ների եթերի 99 տոկոսը ռուսերեն է

Նա նաև հիշեցրեց, որ այդ պաշտոնի համար առաջին անգամ է մրցույթ իրականացվում, նախկինում հեռուստառադիոխորհրդի անդամներին ու նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Անցյալ տարի օրենքի փոփոխությունից հետո նրանց ընտրելու է ՀՌԱՀ–ը` մրցութային կարգով։

«Թեկնածուն պետք է ներկայացնի ծրագրային դրույթները։ Հանրության ուշադրությունն ու հետաքրքրությունն այս հարցի վերաբերյալ մեծ է, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը, իշխանությունները մեր գործերի մեջ չեն խառնվում։ Նույնիսկ ես ինձ հաճելիորեն անտեսված եմ զգում։ Ես ո՛չ վարչապետի հետ, ո՛չ փոխվարչապետների հետ շփման մեջ չկամ։ Ինձ ոչ ոք չի զանգում, չի ասում` այս պիտի անես, այն պիտի անես»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ ամենը մնացել են անցյալում։ Իսկ սպասվող մրցույթը կծառայի իր բուն նպատակին։ «Կոշտ մրցակցության պայմաններում կընտրվի այն անձը և այն ծրագիրը, որը կփորձի ավելի արդիականացնել ու իր նպատակին ծառայեցնել հանրային հեռուստատեսությունը»,– ասաց ՀՌԱՀ նախագահը։

Ինչ վերաբերում է անձանց, որոնք արդեն հայտարարել են մրցույթին մասնակցելու իրենց որոշման մասին, Տիգրան Հակոբյանը նշեց, որ նրանց ելույթները լսելով` հանգել է այն եզրակացության, որ չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու։

Լրահոս
0