ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ։ Եվ կարելի է ասել, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի հաջողություններ կան։ Մասնավորապես, Աբու Դաբիում IDEX-2019 միջազգային ցուցահանդեսում ցուցադրվել է Հայաստանում արտադրված տեխնիկան։
Դիտողների տեսադաշտում հայտնվել է հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը, որը ցուցադրվել է առաջին անգամ։ Կայանի տեխնիկական բնութագրերը չեն հրապարակվում, սակայն ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ այդ ռադիոլոկացիոն կայանը մշակած ընկերությունը բավական փորձառու է ոլորտում։
«Հայաստանի զինված ուժերում արդեն օգտագործվում է MJ-25, և այն բավական արդյունավետ է։ Ավելի լավն է, քան խորհրդային ռադիոլոկացիոն կայանները, որոնց փոխարինել է MJ-25-ը։ Կայանը նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները», - ասաց Ներսիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա կարծում է, որ այդ արտադրանքը բավական լավ հեռանկարներ ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։
Ներսիսյանը կարծում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի ոլորտը կարող է խթանել տնտեսության գիտելիքահեն ասպեկտների զարգացումը։ Բարձր տեխնոլոգիական մշակումներն արդյունքում կարող են օգտակար լինել քաղաքացիական ոլորտում հետաքրքիր նախագծերի իրագործման համար։
«Հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը բավական բարձր ավելացված արժեք ունի։ Դրանք ավելի քիչ են բախվում լոգիստիկ խնդիրներին, ուստի ռազմարդյունաբերական համալիրի հաշվին, իհարկե, կարելի է գիտական հետազոտությունների աճ ապահովելԵվ կարելի է ասել, որ վերջին տարիներին իշխանության ուշադրությունն ավելի շատ է սևեռված այս ոլորտին, քան նախկինում», - ասաց փորձագետը։
Համենայն դեպս վարչապետի` ռազմարդյունաբերական ոլորտի վերաբերյալ ասածները հետագա զարգացման որոշակի հույսեր է ներշնչում։ Հիշեցնենք, որ կառավարությունը փետրվարի 21-ին մաքսային արտոնություն է տվել հայկական «Արսենալ ԼTD» ընկերությանը՝ զենքի արտադրության համար հաստոցներ և սարքավորումներ ներկրելու համար։ Նախագծի համաձայն` ընկերությունը մտադիր է Չինաստանից ներկրել 15 հաստոց` 413 879 500 դրամ ընդհանուր արժողությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է հետևել պայմանագրի պայմանների կատարմանը և աջակցել ներդրողներին։
Ներսիսյանը կարծում է, որ շատ բան կախված է նաև գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումից և Հայաստանում արտադրանքի որոշակի տեսակներ գնելու ՊՆ պատրաստակամությունից։ Զինվորականները միշտ կանգնած են երկընտրանքի առաջ՝ գնե՞լ անհրաժեշտ արտադրանքը արտասահմանում հիմա, թե՞ սպասել, մինչև հայ մասնագետները կմշակեն անալոգները։ Ներսիսյանի խոսքով՝ դա բավական նուրբ թեմա է, որը գուցե փոխզիջումներ է պահանջում զինվորականներից և արտադրողներից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի, Պնախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


