ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Բելառուսից Հայաստան ներկրվող էժան մսի շուրջ քննարկումները Հայաստանում չեն դադարում։ «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը վստահ է, որ այն Հայաստանում արտադրված մսին զիջում է ոչ միայն գնով, այլև որակով։
«Ինչքան էլ հայտարարում են, որ այն փորձաքննություն է անցել ու անվտանգ է, միևնույն է` ինձ համար այն շարունակում է կասկածելի մնալ։ Ոնց հաշվում ենք, վաճառքի գինն ինքնարժեքից ցածր է ստացվում։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,– ասում է Բերբերյանը։
Նա առաջ է քաշում նաև այն վարկածը, որ Հայաստան բերվող միսն իրականում ոչ թե Բելառուսում է արտադրվում, այլ ներկրվում է որևէ երրորդ երկրից, ապա բելառուսականի անվան տակ գալիս Հայաստան։
Բելառուսից ներկրված մսի շուրջ հանրության շրջանում բարձրացած աղմուկից հետո Սննդի անվտանգության ծառայությունը նույնպես ստուգայցեր ու փորձաքննություններ է իրականացրել` պարզելու առկա մտահոգությունների հիմնավորվածությունը։
Ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Միսը համապատասխանում է Հայաստան ներկրվելու համար ընդունված չափանիշներին։
Իսկ ինչ վերաբերում է որակին, այս հարցում սննդի անվտանգության պետը որոշ մտահոգություն ունի։
«Բելառուսական միսը Հայաստան է բերվում -1- -1.5 աստիճանում, պաղեցված վիճակում։ Եկավ, մտավ խանութի սառնարան, որը +2-ից +8 աստիճան է, այդ մսի պիտանելիության ժամկետը դառնում է 24 ժամ»,–ասում է Գեորգի Ավետիսյանը։
Թե որքանով են խանութում հետևում 24-ժամյա պիտանելիության ժամկետի պահպանմանը, պարզելն այնքան էլ հեշտ չէ։ Այս խնդրի շուրջ դատողությունները բացառապես ենթադրությունների մակարդակով են, քանի որ, ՍՊԱԾ ղեկավարի խոսքով, նման վերահսկողություն գործնականում հնարավոր չէ իրականացնել։
«Այստեղ պետք է փորձես փաստաթղթեր ստուգել, ՀԴՄ–ների կամ այլ փաստաթղթերի միջոցով պարզել սպառումը և այլն, որովհետև զուտ անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական վերահսկողության շրջանակներում պարզել, թե այդ միսը հենց այն միսն է, որը երեկ էր դրվել սառնարան, հնարավոր չէ»,– ասաց նա։
ՍԱՊԾ–ի ունեցած տվյալներով, 2018թ–ի ընթացքում Բելառուսից տավարի պաղեցված միս Հայաստան է ներկրում 7 ընկերություն։ Ընդ որում, այդ երկրից ներկրումը սկսվել է անցած տարվա ամռանը։
Բելառուսի պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ այդ կես տարվա ընթացքում դեպի Հայաստան արտահանվող մսի ծավալները 5,2 անգամ աճել են։
Հետաքրքրական է, որ Բելառուսում տավարի մսի 1 կգ–ի մեծածախ գինը շուրջ 3 դոլար է (1500 դրամ), իսկ Հայաստանի խանութներում այն վաճառվում է 2700 դրամով։ Համեմատության համար նշենք, որ տեղական մսի 1 կգ–ի միջին արժեքը 4000 դրամի սահմանում է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տրբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ ք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին` անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի, Պնախարար Շոյգույի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


