Հունան Պողոսյան

Սյունիքի մարզում այլևս չկա վախի մթնոլորտ․ մարզպետ Հունան Պողոսյան

105
(Թարմացված է 17:15 23.02.2019)
Սյունիքի մարզպետարանի ու տեղի բնակիչների միջև փոխվստահություն է ձևավորվել։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզում այլևս վախի մթնոլորտ չկա, այսօր լրագրողներին ասաց մարզպետ Հունան Պողոսյանը։

Պողոսյանը, որը նախկին իշխանությունների օրոք եղել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալը, վերջերս է նշանակվել Սյունիքի մարզպետ։

«Մթնոլորտը, հակառակը, շատ լավն է։ Ես սիրում և հարգում են սյունեցիներին։ Կարծում եմ՝ դա փոխադարձ է», - նշեց նա։

Պողոսյանը խոստովանեց` սկզբում ոչ միանշանակ գնահատականներ են հնչել իր նշանակման վերաբերյալ։ Բայց չորս ամիս է անցել, և հիմա մարզի ղեկավարության ու տեղի բնակիչների միջև հաստատվել է փոխադարձ վստահություն և համաձայնություն։

Նա նաև պատասխանեց նոր իշխանության աշխատանքի մասին հարցին։

«Ես չէ, որ պետք է գնահատեմ նրանց աշխատանք։ Այն կգնահատի մեր ժողովուրդը։ Բայց որպես քաղաքացի կարող եմ ասել` եթե բոլորը բարեխղճորեն աշխատեն, մենք շատ փոփոխություններ կտեսնենք դեպի լավը», - ասաց Պողոսյանը։

Նշենք, որ երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել Սուրիկ Խաչատրյանը, որին մեղադրում էին կամայականությունների մեջ։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային բաժինը։

105
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»
Ոստիկանները բացահայտել են նախկին պաշտոնատար անձանց ապօրինությունները. տեսանյութ