Ծրագրավորող

Հայաստանում «Ինժեներական շաբաթ» է անցկացվելու. արտերկրից 300 հյուր ենք ունենալու

120
«Ինժեներական շաբաթը» կմեկնարկի Երևանում, կավարտվի Վանաձորում։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Այս տարվա ամռանը Հայաստանում «Ինժեներական շաբաթ» է կազմակերպվելու, որին ակնկալվում է օտարերկրյա շուրջ 300 հյուրերի մասնակցություն: Այսօր Վանաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Նախատեսվում է հունիսի 24-28-ը Հայաստանում հայտարարել «Ինժեներական շաբաթ», որի շրջանակներում տեղի կունենան բարձր տեխնոլոգիաներին, առաջարկվող ու կիրառվող լուծումներին վերաբերող մի շարք միջոցառումներ»,– ասաց նա։

«Ինժեներական շաբաթի» անցկացման վերաբերյալ այսօր Վանաձորում տեղի ունեցած ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ընթացքում հուշագիր ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Միջոցառումը կսկսվի Երևանում, իսկ ավարտը նախատեսված է հունիսի 28-ին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում՝ տեխնոլոգիական տարբեր լուծումների ցուցադրությամբ և ֆորումով:

120
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Հյուսիս–հարավի» որակը ցածր է, գինը շարունակում է աճել. նախարարը պարզաբանեց խնդիրը
Հայաստանը կարտադրի ոչ թե տանկեր, այլ ինֆորմացիոն զենքեր. նախարար
Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան
Աջ ղեկով ավտոմեքենաների համար նոր ժամկետ սահմանվեց. սպասված օրինագիծն ընդունվեց