Премьер-министр Никол Пашинян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн

Բիզնեսը երաշխիք կունենա, իսկ «իշխանական տանիք»` ոչ. Փաշինյանը ներկայացրեց նոր մոտեցումը

176
(Թարմացված է 12:10 23.02.2019)
Ոչ ոք իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ ունեցած հովանավորության հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հիմնական հարցը, որ կախված է օդում, այն է` կարո՞ղ է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացվել, և իշխանությունը կարո՞ղ է հասնել մի էֆեկտի, որն ընդունված է համարել տնտեսական հրաշք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է։

«Այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որը մենք կարող ենք լիարժեք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքն էլ է մեր հասանելիության տիրույթում։ Պետք է հասկանանք, ի վերջո, որոնք են տնտեսական հեղափոխության պարամետրերը։ Դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։ Բայց ովքե՞ր են ստեղծում այդ ամենը։ Մարդը, բացառապես մարդը»,–շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով` իշխանությունն ուզում է մարդուն աջակցել, քաջալերել, որ ստեղծի այն, ինչը նրա հնարավորությունների տիրույթում է։

«Ինչպե՞ս ենք ուզում քաջալերել։ Խոսքո՞վ։ Այո, նաև խոսքով։ Ամեն ինչ սկսվում է խոսքից։ Բայց արդյոք միայն խոսքով։ Իհարկե, ոչ։ Հաջորդ կարևոր ուղղությունը իրական տնտեսական գործունեության հնարավորության ստեղծումն է` կարգավորումների մեղմացման, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների, կոռուպցիայի բացառման և օրենսդրության կատարելագործման ճանապարհով»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդաբանությունից։

«Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ամենաթողությունը, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է իր գործունեությամբ փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ իրականում սա հեշտ չէ։

«Եթե որևէ բիզնես փայ է բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա տանիք է կանգնում բիզնեսին, նշանակում է պատասխանատվությունը կիսված է, և այն ժամանակ, երբ ահազանգ լինի, որ մեր բիզնեսին կարող է ինչ–որ բան լինել, կարելի է հարկայինին հրահանգել, որ նրա հետ գործ չունեք։ Եթե անհարմար մրցակից է հայտնվել, կարելի է նրան շարքից հանել»,– ասաց վարչապետը։

Նա բացատրեց, թե ինչով է տարբերվում նոր իրավիճակը հնից։

«Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ ունեցած հովանավորության հետ, բիզնեսի պատասխանատվությունն իրենն է, մարդը պետք է երաշխավորված լինել, որ կառավարությունը իր համար ապօրինի խոչընդոտ չի կարող ստեղծել»,– շեշտեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել իսկապես դուխով գործարարները, որոնք վստահ են իրենց ստեղծարար տաղանդի, իրենց աշխատասիրության, իրենց ազնվության և սկզբունքայնության վրա և գիտեն, որ իերնք տեսակով հաղթող են:

Նա հռչակեց տնտեսական հեղափոխության կարգախոսը. «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»:

176
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխարհը մեզանից սպասելու է տնտեսական, մշակութային հեղափոխություններ, հրաշքներ. Սարգսյան
«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասում». Շարմազանով
Մանրամասն բաղադրատոմս. ինչպես տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում
Հեղափոխությունը չէր կարող խանգարել Հայաստանի տնտեսական աճին. նախարարի պաշտոնակատար
Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկել է, բայց չի ավարտվի. նախարար
Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին

1
(Թարմացված է 17:08 03.03.2021)
ՀՀ նախագահն իր ուղերձում ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:

Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։

Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

4
(Թարմացված է 17:05 03.03.2021)
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

4
թեգերը:
Արմեն Սարգսյան, հանրահավաք, Արծվիկ Մինասյան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան