Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի գործով վերջին նիստերը բաց կլինեն. ի՞նչ է ուզում ցույց տալ իշխանությունը. «Փաստ»

282
Թերթը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումները կներկայացնի մարտի 1-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:

«Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից»,– գրում է թերթը:

Թերթը նաև պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին և այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» և «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և արժեքների հանդեպ:

Պարբերականը նշում է` տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, և տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

282
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)
Ըստ թեմայի
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի գործը 76 հատորից է կազմված. փաստաբաններն ուսումնասիրում են նյութերը
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. երկրորդ նախագահի որդին կդիմի դատարան
Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել
Քոչարյանը նախընտրական պայքարի մեկնա՞րկ է տալիս. կանի՞ Փաշինյանը ճակատագրական սխալներ
Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել