Человек, раздающий деньги

ՊՆ պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. տեսանյութ

199
(Թարմացված է 19:38 22.02.2019)
Կաշառքը նախատեսված է եղել զինակոչիկին բանակից ազատելու նպատակով կեղծ տեղեկանք տրամադրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի— Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ին։ Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ 2019 թ.–ին փետրվարի 11-ին Գեղարքունիքի զինկոմի տեղակալը զինկոմիսարիատի հաշվառման բաժնի տեսուչ Վ.Վ-ի միջոցով զինակոչիկի հորից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք` զինապարտի զինգրքույկում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրանցելու համար։

Պաշտոնյան ձերբակալվել է 2019թ.–ին փետրվարի 19-ին` գումարը ստանալու պահին։

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Զինկոմի տեղակալին ու տեսուչին մեղադրանք է առաջադրվել, նրանք ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ օրերս Հայաստանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ձերբակալվածների ԱԱԾ պետը չէր բացահայտել։ Այդուհանդերձ, Sputnik Արմենիային հաջողվել էր պարզել, որ նրանցից մեկը ՍԱՊԾ Շիրակի մարզային ծառայության պետ Անուշ Մնացականյանը։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը։

 

199
թեգերը:
Կաշառք, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Կաշառք և ապօրինի ծառհատում. հանցախմբում նաև ոստիկան կա. ԱԱԾ նոր բացահայտումը
Դիլիջանի սոցիալական աջակցության պետին կալանավորել են կաշառք վերցնելու համար
Նախարարն անկեղծացել է. կաշառք առաջարկում են առաջին մի քանի ամիսը