00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ադրբեջաներեն մակնշմամբ կոնֆետ է հայտնաբերվել

Բաժանորդագրվել
Հայաստանյան վաճառակետերում չի դադարում կասկածելի ծագմամբ ու կասկածելի ճանապարհով երկիր հասած ապրանքների վաճառքը։ Սննդի անվտանգության ծառայողները հերթական դեպքն են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանյան խանութներում ադրբեջաներեն մակնշմամբ կոնֆետներ են հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը։

«Կոնֆետը հայերեն մակնշում չուներ, բայց ուներ ադրբեջաներեն մակնշում։ Մի քանի լեզվով մակնշում կար, բայց հայերեն չկար»,– ասաց Ավետիսյանը։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն

Դա, նրա մեկնաբանմամբ, ոչ միայն հայաստանյան օրենսդրության խախտում է, այլև նշանակում է, որ կոնֆետները նախատեսված չեն եղել Հայաստան արտահանվելու համար։

Խոսքը իտալական «Ferrero SpA» ընկերության արտադրության «Ռաֆաելլո» և «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետերի մասին է, որոնք, սակայն, Հայաստան են ներկրել ոչ թե «Ferrero SpA»–ի պաշտոնական ներկայացուցիչ հայկական ընկերության, այլ, ինչպես Գեորգի Ավետիսյանն ասաց` ինչ-որ անհասկանալի կազմակերպության կողմից։

«Ներմուծողին չկարողացանք գտնել։ Կոնֆետները ձեռք են բերվել «Սուրմալու» տոնավաճառից։ Կա՛մ մաքսանենգ ճանապարհով է մտել Հայաստան, կա՛մ մինչև 25 կամ 50 կգ անհատական անմաքս ներկրման շրջանակներում»,– ասաց Ավետիսյանը։

Կասկածելի ճանապարհով Հայաստանում հայտնված կոնֆետների հայտնաբերված խմբաքանակը վաճառակետերից առգրավվել է, իսկ բացահայտման վերաբերյալ ուսումնասիրությունները ՍԱՊԾ–ում դեռ ավարտված չեն։

Հիշեցնենք` 2019թ.–ի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային տարածքից Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանվել է 500 եվրոյին համարժեք գումար և 25 կիլոգրամ առավելագույն շեմ։ Ընդ որում, ապրանքը պետք է ներկրվի բացառապես անձնական օգտագործման նպատակով։ Դրա վաճառքն արգելվում է։

Լրահոս
0