Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները

Հայ զինվորականները կմասնակցեն ՆԱՏՕ–ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին

85
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին, որոնք անցկացվում են Վրաստանում (ՆԱՏՕ–ի հովանու ներքո. խմբ.)։ Այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այս մասին ասաց Երևանում հայ գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, և սա նաև պարոն Տոնոյանի վաստակն է, որ Հայաստանի ԶՈւ–ն, հատկապես 2018–ին և այլ տարիներին մասնակցել ու մասնակցելու են Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին։ Զորավարժություններն այս տարի էլ կանցկացվեն», – ասաց Իզորիան։

Վրացի նախարարի խոսքով` սա ներդրում է տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցում։

Իզորիան հայտնեց նաև, որ իր գործընկերոջ հետ քննարկել է 2019 թվականի պաշտպանական ոլորտի համագործակցության ուղղությունները։

Նա շնորհակալություն հայտնեց Տոնոյանին ջերմ ընդունելության համար, նշեց` հատկապես ուրախ է այստեղ գտնվելու համար, քանի որ ինքն առաջին նախարարն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո այցելել է Հայաստան։

Հիշեցնենք` հայ զինծառայողները 2017 թվականից մասնակցել են Վրաստանում անցկացվող Noble Partner («Արժանի գործընկեր») ու Agile Spirit («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժություններին ։ 2015 թվականին Հայաստանը որպես դիտորդ է մասնակցել զորավարժություններին։ Վերջին անգամ հայ զինվորականները մասնակցել են Noble Partner զորավարժություններում 2018 թվականին։

Սա առաջին պաշտոնական այցն է Հայաստան Իզորիան Վրաստանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։ Վերջին անգամ պաշտոնական այցով  Երևան էր ժամանել Վրաստանի նախարար Թինաթին Խիդաշելին (2016 թ-ին)։

85
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան