Նիկոլ Փաշինյան

Եթե մարդկանց կյանքում բան չի փոխվում, ուրեմն ինչ-որ մեկը գողանում է. Փաշինյան

246
Եվրամիությունը Հայաստանին գումար է տալիս։ ՀՀ վարչապետը հանձնարարում է` չգողանալ, գողացողին էլ` բռնել, ոչնչացնել ու ուղարկել բանտ։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Եվրոպական միությունը Հայաստանին 31 250 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Գումարը, նրա խոսքով, տրամադրվում է «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում ներառական տնտեսական աճ ապահովել` խելացի և կայուն գյուղատնտեսության, տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:

«Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու նախագիծը։ Մենք այս ընթացքում այսպիսի դրամաշնորհներ էլի ենք ստացել ու դեռ ստանալու ենք։ Եթե գումարում ենք աստղաբաշխական թվեր ենք ստանում։ Չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման դեպքում իր վրա փոփոխություն չզգալ։ Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, դա նշանակում է ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան գողանում է»,– ասաց Փաշինյանը` կարևորելով այդ ծրագրերի նկատմամբ պետական վերահսկողության խստացումն ու կոռուպցիոն երևույթների վերացումը։

«Ինձ չի հետաքրքրում այդ գողացողը նախկին պաշտոնյա է, ներկա պաշտոնյա է, որ կուսակցության անդամ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է։ ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այսօր էլ Հայաստանում կան գողացողներ ու կաշառք վերցնողներ, ինչի ապացույցը հարուցվող քրեական գործերն են։

246
թեգերը:
Եվրամիություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ՀՀ կառավարություն
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (806)
Ըստ թեմայի
Օրը ցերեկով շինանյութի խանութից գողացել է գազի կաթսան և անհետացել. տեսանյութ
Բրիտանացիները «գողացել» են Էդուարդ Ղազարյանի The Beatles–ը. ի՞նչ են արել ղազախները
«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենի տունը տակնուվրա են արել. ի՞նչ են գողացել իրականում