Արսեն թորոսյան

Օրգանների փոխպատվաստումը կվերահսկի անձամբ նախարարը

120
Դիակից կամ կենդանի դոնորից վերցված օրգանները շահույթի աղբյուր դարձնելը Հայաստանում արգելվում է։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կայացրած որոշմամբ որոշ փոփոխություններ է կատարել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ  օրենքում։

Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության իրավասությանը վերապահված մի շարք կարգերի հաստատման լիազորությունը փոխանցել առողջապահության նախարարին։

Օրենքի լիարժեք ընդունումից հետո փոխպատվաստման ենթակա օրգանների և հյուսվածքների ցանկը, դիակից կամ կենդանի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու և փոխպատվաստումն իրականացնելու ու դրա համար թույլտվություն ստանալու կարգը կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով։

Նշենք, որ 2002թ.–ից գործող ու վերջին անգամ 2018 թվականին փոփոխված «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքով արգելվում է դիակից ու  կենդանի դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը։ Դրա դիմաց դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը կամ խոստանալը պատժվում է օրենքով։

2019թ.–ի հունվարի 10-ի նիստում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Մարդիկ որդեգրում են տարբեր երկրներից երեխաներ, և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մի երիկամից և այլն։ Այսպիսի բաներ կան, մենք միակ երկիրը չենք»։

Աղմուկ հանած այս հայտարարությունը հետագայում հերքվեց պատկան կառույցների կողմից, բայց մտահոգություններն, ըստ ամենայնի, մնացին։

120
թեգերը:
Արարատ Միրզոյան, Արսեն Թորոսյան, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
21-րդ դարի բժշկությունը Հայաստանում. մաշկի, օրգանների ստացումը՝ մեր բժիշկների ձեռքերում է
Երեխաները՝ որպես օրգանների դոնոր և ավտոշանտաժ. Փաշինյանի պես շատերի ճնշումը կբարձրանա
Չե՞ք լսել, դիմեք Արարատ Միրզոյանին. երեխաների օրգանների վաճառքի թեման հասավ ԱԺ