Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Թումանյանի անունից ասում է՝ վեր կաց և քայլիր. տեսանյութ

198
ՀՀ վարչապետը Դսեղում արտասանել է Թումանյանի ստեղծագործություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ:

Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ և շրջայց կատարել տուն-թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին։

«Ես ուզում եմ խոսել Թումանյան մարդու մասին, ոչ թե Թումանյան մարդու` որպես ընկեր, որպես ընտանիքի անդամ, որպես հայր, այլ որպես առանձին վերցրած մարդ, որովհետև Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, որովհետև մենք տեսնում ենք ահա սրբապատկեր դարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժեք ստացած Թումանյանին, բայց ո՞վ էր այդ մարդը և ինչպե՞ս դարձավ Արարատը մեր նոր քերթության, ինչպե՞ս դարձավ Արարատ: Նա գյուղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ»,– ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ:

«Եվ ի՞նչ է արել Թումանյանը, ինչպե՞ս է հասել դրան: Միայն մի բանով, միայն ինքն իրեն հավատալով, միայն կրթության հետևելով: Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել կրթությունը և գնացել աշխատելու, չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կյանքով է ապրել: Չի ունեցել ոչ մի օգնություն, հակառակը, ուրիշներն են իրենից օգնություն հայցել և նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն էլ են նեղացել , ասել են չի օգնում մեզ, մտածելով` Թումանյանը, որ Թումանյան է՝ աշխարհի բոլոր–բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են»,– ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի` Թումանյանը չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին:

«Այն ժամանակ, որ թվում է` պետք է ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասել է՝ վեր կաց և քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց և քայլիր, և նա վեր է կացել և քայլել: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, և իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին և ապագային, վեր կաց և քայլիր»,– ասել է նա:

Ըստ վարչապետի` սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին, պետությանը։

«Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր»,– շեշտել է Փաշինյանը:

Նա արտասանել է Թումանյանի քառատողը և նշել, որ որպես այսօրվա խորհրդանիշ՝ թանգարանի մատյանում հենց այս քառատողն է գրառել.

«Հոգիս՝ տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»:

Հովհաննես Թումանյանի՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուն-թանգարանն Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է, որը թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ գրողի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին, և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած 6 սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և 2 ցուցասրահ։ Ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրական-հասարակական գործունեության մասին։ Երկրորդ հարկում գտնվող 2 սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։

198
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1067)
Արցախ

Հայաստան–Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են. ովքեր ու ինչպես կարող են մեկնել ԼՂ

3
(Թարմացված է 17:21 13.08.2020)
Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում  նաև ՀՀ քաղաքացիները օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի կողմից Արցախի հետ սահմանը փակ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` մեկնաբանելով սահմանների բացման մասին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` օգոստոսի 12-ի հայտարարությունը։

«Մեր կողմից փակ չէ Արցախի հետ սահմանը։ Հայաստանն Արցախ մուտքի որևէ սահմանափակում չի դնում։ Դա կարգավորվում է Արցախի իշխանությունների որոշմամբ»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին որոշումը, նշեց, որ Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային սահմաններին դեռևս պահպանվում է սահմանափակումների նույն ռեժիմը։ Արցախի սահմանի վերաբացման վերաբերյալ Ավինյանը որևէ հայտարարություն չարեց։

Փոխարենը՝ խնդրին այսօր լուծում է տվել Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

Պարետի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, միայն թե սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։

Թեստավորման պարտադիր պահանջը չի տարածվի միայն մինչև 6 տարեկան երեխաների վրա։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանք Արցախից Հայաստան կարող են մուտք գործել միայն պարետի թույլտվությամբ, իսկ Հայաստանից Արցախ վերադառնալիս արդեն ստիպված կլինեն թեստավորվել ու իրենց հետ ունենալ թեստի բացասական պատասխանը։

Հիշեցնենք` Արցախի նախագահի որոշմամբ, Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետն այսօր երկարացվել է ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ն։

Հայաստանում ևս օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11–ը, 17։ 00–ն։

3
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Հայաստան, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել
Արցախում ևս ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. նոր տվյալներ
Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. վարակվածը հիվանդանոցի աշխատակից է
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել
Հետիոտնային անցում

Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին

3
(Թարմացված է 17:10 13.08.2020)
Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանի դպրոցներից մեկի մոտակայքում, ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել ընկերոջ մեքենայով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցը Ստեփանավանում հետիոտնին վրաերթի է ենթարկել, երբ ցանկացել է շրջադարձ կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել մի երիտասարդի։

«Պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի վարորդը, վարելով ընկերոջը պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում՝ խաչմերուկին, ցանկացել է շրջադարձ կատարել դեպի աջ, որի ընթացքում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված խաչմերուկում՝ ճամփեզրին կանգնած քաղաքացուն, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Ստեփանավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1999թ, բուժկենտրոն է տեղափոխվել աջ սրունքի զույգ ոսկրերի բազմաբեկոր բաց կոտրվածք ախտորոշմամբ։

Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, բացատրություններ են վերցվել, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Երևանում երիտասարդների «փարթին» ավարտվել է դանակահարությամբ

3
թեգերը:
ոստիկան, Վրաերթ, Ստեփանավան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հրաշք լինում է. ողբերգական ավտովթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշտարակում կամրջից 53-ամյա տղամարդ է նետվել
Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած