00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարիխուանայի օգտագործում չեմ քարոզում». հեռուստահաղորդավարը` իր բերման ենթարկվելու մասին

© Photo : Hayk PetrosyanАрман Маркарян
Арман Маркарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը մարիխուանան թմրանյութ չի համարում, սակայն չի քարոզում դրա օգտագործումը։ Նա իր բերման ենթարկվելու որոշ մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը չի քարոզում մարիխուանայի օգտագործումը, սակայն իրավապահների կողմից իր բերման ենթարկվելն անիմաստ է համարում։ Այս մասին նա հայտարարեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին Արման Մարգարյանին ոստիկանության բաժին էին տեղափոխել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Հայտնում էին, որ իրեն և ինժեներ–դիզայներ Հովհաննես Վահրամյանին բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկի մոտից։ Վահրամյանի մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գր կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գր ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:

Арман Маргарян - Sputnik Արմենիա
Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել հաղորդավար Արման Մարգարյանը

«Ես մարիխուանայի օգտագործում չեմ քարոզում, պարզապես փորձում եմ որոշ փաստեր ներկայացնել և ճիշտ չեմ համարում մարիխուանային որպես թմրանյութի վերաբերվելը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ մարիխունայի օգտագործումն ու պահումը հանցագործություն է համարվում», – նշեց հեռուստահաղորդավարը։

Մարգարյանը կարծում է, որ պետք է փոխել վերաբերմունքը և օրենսդրական փոփոխություններ կատարել, օրինականացնել մարիխուանան, ինչպես արել են մի շարք երկրներում, այդ թվում և հարևան Վրաստանում։ Նա նշեց, որ բերման ենթարկվելու օրը երեք ժամ եղել է ոստիկանության բաժանմունքում և հարցերի պատասխանել։ Նրա համոզմամբ, դա բավականին անիմաստ պրոցես է և ոստիկանության ռեսուրսների սխալ վատնում։

«Փոխանակ բռնեն գողերին, որոնք, օրինակ, ավտոմեքենաների հայելիներ են գողանում, ոստիկանությունը ժամանակ է ծախսում, բերման ենթարկելով աշխատող, հարկեր վճարող և կայացած մարդկանց, որոնք պարզապես ուզում էին լավ ժամանակ անցկացնել», – ասաց նա։

Հեռուստահաղորդավարը չի հասկանում նաև, թե ինչու է զուտ անձնական տեղեկությունը հայտնվում ԶԼՄ–ներում։ Ենթադրում է, որ միջադեպի մասին տեղեկություն են տարածել հենց ոստիկանության աշխատակիցները, քանի որ անձամբ նա որևէ մեկին հարցազրույց չի տվել։ Նրա կարծիքով ոստիկանությունում պետք է ծառայողական հետաքննություն անցկացնեն և պարզեն`ինչպես են նման լուրերը տարածվում։ Ի դեպ, լուրը տարածվելուց հետո նա բազմաթիվ զանգեր է ստացել հարազատներից ու բարեկամներից, որոնք խիստ մտահոգված էին։

Մարգարյանը հայտնել է, որ փետրվարի 19-ին նույնպես եղել է ոստիկանության բաժանմունքում և դիմում է գրել, որով հրաժարվել է արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող փորձաքննությունից։

Լրահոս
0