00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պատգամավորները երկաթգծի հարցը կքննարկեն ՌԴ–ի և Վրաստանի գործընկերների հետ

© Sputnik / Владимир Попов / Անցնել մեդիապահոցУчасток железной дороги в Абхазии. Архивное фото.
Участок железной дороги  в Абхазии. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիպմանը կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն ուզում են հրավիրել Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչներին այլընտրանքային ճանապարհի հարցը քննարկելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Արմեն Եղիազարյանը։

Խմբակցության անդամներն այդ թեման քննարկել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Մեր քննարկած հարցերից մեկն այլընտրանքային ճանապարհն էր, խոսքը երկաթգծի մասին է։ Նախնական պայմանավորվածություն կա, որ մեր խմբակցությունը Վրաստանի, Ռուսաստանի, Օսեթիայի և բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպում կնախաձեռնի», – ասաց Եղիազարյանը։

Հայաստանը, ըստ նրա, չեզոք տարածք է նման հանդիպման համար։ Քննարկումները ցույց կտան, թե ինչպիսի լուծումներ են հնարավոր այդ հարցում։

Եղիազարյանն ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկել է քննարկումներին ընդգրկել նաև Հյուսիսային Օսեթիայի ներկայացուցիչներին։ «Մենք պատրաստակամություն ենք հայտնել լինել նման հարթակ, տեսնենք, թե ինչ կստացվի»,– ասաց Եղիազարյանը։

Նա նշեց, որ վրացական կողմին դեռ հրավեր չեն ուղարկել, քանի որ իրենք էլ դեռ չեն քննարկել ռուսական գործընկերների առաջարկը։

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանն իր հերթին նշեց, որ կողմերը միասնական որոշում չեն կայացրել Վրաստան, Ռուսաստան և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման (տեղի է ունեցել փետրվարի 7-ին – խմբ.) արդյունքում։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Երևանը մնաց առանց «Վերին Լարսի» այլընտրանքի. ռուս–վրացական բանակցությունների արդյունքները

«Կալաշնիկովն ակնարկել է, որ քննարկումները չեն դադարում, մասնավորապես Հարավային Օսեթիայի վերաբերյալ», – ասաց Փամբուխչյանը։

Նրա խոսքով` ծովը շարունակում է Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհ դիտարկվել, լինի դա Փոթի–Նովոռոսիսկը կամ Կասպից ծովով և Իրանի միջոցով անցնող ճանապարհը։

Այլընտրանք գտնելու հարցում ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնել ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ աջակցել ծովային այլընտրանքային բեռնափոխադրումների հարցում։

Երկու երկրների պատգամավորները պատրաստակամություն են հայտնել միջնորդել գործադիր իշխանության հետ հարցը լուծելու ժամանակ։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի այլընտրանք փնտրելու հարցը Երևանի համար ռազմավարական կարևորություն ունի, քանի որ Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը` 80%–ը, իրականացվում է Մոսկվայով։ Այսօր փորձագետները վեց այլընտրանքային տարբերակ են դիտարկում` օդային, ծովային, երեք ցամաքային ու երկաթուղային ճանապարհներ։

Լրահոս
0