ԱԱԾ

Ինչի՞ համար է մեղադրվում Քոչարյանի որդին. ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել

375
Սեդրակ Քոչարյանը «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել անօրինական գործարքների միջոցով ստացված գումարով։ Քննչական մարմինը մանրամասներ է ներկայացրել Քոչարյանին առաջադրված մեղադրանքից։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրությունն է տարածել, որում ներկայացրել է, թե ինչ փաստերի հիման վրա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրվել։

ԱԱԾ–ն հայտնում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Սեդրակ Քոչարյանը։

Ըստ գործի նյութերի, Քոչարյանի որդին, իր հիմնադրած ՍՊԸ–ներից մեկի պատասխանատու աշխատակիցներին հրահանգել է հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնել` առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու նպատակով։ Բացի այդ, գումարի ծագումը թաքցնելու համար կատարել է մի շարք բանկային փոխանցումներ և այդ գումարով գույք ձեռք բերել։

Այսպես, ըստ գործի նյութերի, իր հիմնադրած ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարել է կնքել 2 շինծու փոխառության պայմանագիր, որով 5.300.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ: Ապա` այդ գումարն անհատույց ստանալու նպատակով, Քոչարյանը շինծու գործարքներով գումարը ձևակերպել է իր հիմնադրած ընկերության անվամբ և ստացել։

Այս գումարի մասին ԱԱԾ–ն հայտնում է, որ դրա ծագումն առանձին իրավական գնահատականի է արժանի։

Մեկ այլ դեպքում Սեդրակ Քոչարյանի հիմնադրած ընկերության տնօրենը հաշիվներում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել և դրա շնորհիվ խուսափել առանձնապես խոշոր չափերով՝ 916.706.560 ՀՀ դրամի հարկեր վճարելուց (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1.968.627.338 ՀՀ դրամ)։

Սեդրակ Քոչարյանն իր ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքներ է կնքել, որով թաքցրել է բյուջե չվճարված հարկի գումարի իրական ծագման աղբյուրը և այն դրել է շրջանառության մեջ։ Քոչարյանն այն միախառնել է իր բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու գործարքի միջոցով։

Այս փաստերով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու համար։ Որսկանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

ԱԱԾ–ն տեղեկացնում է նաև, որ քրեական գործն այսքանով չի սահմանափակվում։ Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

375
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի քրգործի նախաքննությունն ավարտվել է
Ռոբերտ Քոչարյանի գործը 76 հատորից է կազմված. փաստաբաններն ուսումնասիրում են նյութերը
Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Արթուր Ասոյան

Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան

1
(Թարմացված է 19:34 05.06.2020)
Ստուգայցերի մասին նախապես չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մարտի սկզբից մինչ օրս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 22 000 ստուգողական այց է կատարել, որոնց արդյունքում 1490 տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Միայն այսօր 796 ստուգում է իրականացվել, ինչի արդյունքում 220 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել։ Մեկ շաբաթ է` հատուկ գործողություններ ենք կատարում ոստիկանության հետ, և արդեն եղել ենք Դավթաշեն, Նորք–Մարաշ, Արաբկիր համայնքներում»,–ասաց Ասոյանը։

Նրա խոսքով` իրենց ստուգայցերի մասին տնտեսվարողներին կանխավ չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։

Ասոյանը նշեց, որ տնտեսվարողների գործունեության կասեցման սահմանափակումները գնալով խստացվել են` 6 ժամից 72 ժամի հասնելով։ Ի դեպ, պետական կառույցները նույնպես ներառված են ստուգման ենթակա կառույցների ցանկում։ Ասոյանը հայտնեց` այսօր կասեցրել են կառավարության 1, 3 տներում գործող հանրային սննդի կետերը, բուժհաստատության գործունեություն է կասեցվել։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

1
Նիկոլ Փաշինյան

«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

47
(Թարմացված է 19:31 05.06.2020)
ՀՀ վարչապետի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առայժմ դեռ ծանրանում է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց` այն կարծիքին են, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին։

«Սակայն ոչ ոք վստահ չէ, որ պիկը կլինի ոչ թե հոկտեմբերին, այլ հունիսի վերջին»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգն ունենա մահճակալային տեղ։

Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին, երբ քաղաքացիները սկսեցին իրեն լուսանկարներ ուղարկել, բացահայտվեց, որ ՀՀ–ում կա ընդհատակյա կյանք` ի հեճուկս հակահամաճարակային կանոնների։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ըստ նրա, առայժմ դեռ ծանրանում է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

47
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում