Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

1734
ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, մեկնաբանել է իրեն կալանավորելու և մեղադրանք առաջադրելու լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը ճիշտ է։ Նա այս մասին ասել է 2rd.am–ի հետ զրույցում։

«Խոսակցությունները մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել»,– ասել է նա:

Նա ասել է, որ իրեն առանձնապես չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում:

«Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։ Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում»,– ասել է Քոչարյանի ավագ որդին։

Նա նաև նշել է, որ տարիներ շարունակ հեռու է մնացել հրապարակային գործունեությունից, բայց հիմա պետք է վերանայի իր այդ մոտեցումը, որպեսզի մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողներին ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ, քրեական գործ կա հարուցված,  արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն կանի ԱԱԾ քննչական դեպարտամենտը։

1734
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (349)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն հայտարարություն կանի
Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. ի՞նչ է ասել նախկին նախագահը
Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է. փաստաբանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը
Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի քրգործի նախաքննությունն ավարտվել է