00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյանը գնացել է հացադուլավոր ռեժիսորի մոտ. ՄԻՊ–ը դիմել է Մշակույթի նախարարություն

© Sputnik / Asatur YesayantsОваннес Галстян
Ованнес Галстян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 16 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հարցով հետաքրքրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարն ու ՄԻՊ–ը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին հացադուլի 15-րդ օրը` փետրվարի 17-ին, այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է կինոռեժիսորը։

«Մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։ Նախարարը եկել էր հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,– գրել է նա։

Հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին երեկ այցելել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։ Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Հովհաննես Գալստյանը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումար փոխանցելու հետ:

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել հացադուլ հայտարարած ռեժիսորի հետ զրույցից

Կինոռեժիսորի բարձրացրած խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Մշակույթի նախարարություն։

«Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը»,– հայտնում են ՄԻՊ–ից։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։ Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։

Լրահոս
0