Հայաստանի և Սերբիայի նախագահների հանդիպումը

Սերբիան ցանկանում է Հայաստանում դեսպանություն բացել. հանդիպել են 2 երկրների նախագահները

95
(Թարմացված է 15:28 17.02.2019)
Զրուցակիցները խոսել են երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից` հավելելով, որ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։

Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։

Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։

95
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (126)
Ըստ թեմայի
Որոշ մարդիկ ներում կստանան. Արմեն Սարգսյանը ստորագրել է
Արմեն Սարգսյանը մեկնում է Գերմանիա
Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Վաղն ամենածանրաբեռնված օրն է. նախարար

8
Շուրջ 13 հազար դիմորդից 5000–ը միասնական քննություն են հանձնելու մաթեմատիկայից։ Նախարարը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Բուհերի ընդունելության միասնական քննությունները շարունակվում են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում էջում գրառում է կատարել՝ տվյալներ հրապարակելով նաև վաղվա՝ միասնական քննություններին մասնակցող դիմորդների թվի մասին։

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»,- գրել է նախարարը։

Նա նաև ևս մեկ անգամ խնդրել է դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորություն, դնել դիմակ, իսկ ծնողներին`քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներ չստեղծել։

«Ամեն ինչ շատ լավ է լինելու»,- լավատեսական նոտայով ավարտել է գրառումը Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2–ին և կավարտվեն հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Մինչև քննության մեկնարկը բոլորը կջերմաչափվեն, դիմորդներին կտրամադրեն դիմակ, ձեռնոց և գրիչ։

Քննությունները կանցկացվեն մեկ փուլով։

Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան

8
թեգերը:
մաթեմատիկա, բուհ, Քննություն, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Միասնական քննությունների օրերը հայտնի են
Միասնական քննությունները մեկնարկում են. պարսկերենից քննություն հանձնող չի լինի
Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում սպորտով. տեսանյութ

25
Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետ ՀՀ երկրորդ նախագահը չի մոռանում մարզավիճակի մասին ու սպորտով է զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։

Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։

«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», - գրված է լուսանկարին կից։

Բացի այդ, երկրորդ նախագահի կողմնակիցների էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է նա լողով զբաղվում։

«Ռոբերտ Քոչարյանը՝ առողջ ապրելակերպի հետևորդ»,- մեկնաբանել են տեսանյութը։

Տեսանյութում երևում է, որ նախկին նախագահը բաթերֆլյայ ոճով է լողում։ Դա լողի ամենահոգնեցուցիչ ու տեխնիկապես ամենաբարդ ոճերից է։

Ի դեպ, Քոչարյանը մեկուսարանում էլ չէր մոռանում ֆիզիկական վիճակը պահպանելու մասին ու յոգայով էր զբաղվում։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները

25
թեգերը:
տեսանյութ, սպորտ, լողավազան, Լողազգեստ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը