Ընտրություններ

Հայաստանի 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

83
ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են:

ԵՐԵՎԱՆ, 17 Փետրվար — Sputnik. Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են։

Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ 24 համայնքներում բացվել են ընտրական տեղամասերը:

Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիներն ընտրում են համայնքի ղեկավար:

Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ անցկացվում են ավագանու անդամի ընտրություններ։ Ընտրական տեղամասերը կփակվեն 20:00-ին:

24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ:

Փետրվարի 7-ի ժամը 18:00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են:

83
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրություններ առանց ընտրության. ինչո՞ւ կուսակցությունները ընտրություններ չեն ուզում
Ինչպիսի ընտրություններ են մեզ սպասում. Փաշինյանը փակագծեր է բացում
Շուտով ընտրություններ են, և մենք ձեզանից խնդրելու ենք մանդատ. Փաշինյանը`մարտունեցիներին