Հայկ Մարության

Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարում. «Հրապարակ»

265
«Հրապարակ» օրաթերթը համեմատել է Տարոն Մարգարյանին և Հայկ Մարությանին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում, հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ Nissan Qashqai մակնիշի կոմպակտ մի քրոսովեր։ Երեկ նա Holiday Inn հյուրանոցի բացմանն այդ մեքենայով էր եկել, մեքենան կանգնեցրել էր մի քանի փողոց այն կողմ»,– նշված է հոդվածում։

Թերթը հիշեցնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։

 

265
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ տեսք կունենա «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակը. ներկայացրել է Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը խնդրում է ոտքով քայլել. Երևանի տրանսպորտային ցանցը կաթվածահար վիճակում է
Հայկ Մարությանը խոսել է մետրոյի նոր կայարանի մասին. երկու տարբերակ է քննարկվում