Հսկիչ անցակետ

ՊԵԿ-ը հայտնաբերել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ

50
(Թարմացված է 13:47 14.02.2019)
Բեռնատարի վարորդն Իրանի քաղաքացի է։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա.Ֆ.Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Իրանի քաղաքացին կալանավորվել է:

Обнаруженный пакет с наркотическим средством Опиум
© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAAll
Ափիոն

Հիշեցնենք` 2019 թ․ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերել էին ընդհանուր քաշով ավելի քան 57 գրամ թմրանյութ (հավանաբար` ափիոն)։ Այդ ավտոմեքենայի վարորդը նույնպես Իրանի քաղաքացի էր։

50
Առաջնագծում

Իրանում հայ զինվորների գտնվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել

1
(Թարմացված է 18:30 25.11.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

Իրանի տարածքում հայ զինվորների գտնվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

«Վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,– գրել է պատգամավորը։

Հայրապետյանը շեշտում է, որ չնայած Հայաստանն ու Իրանը հայ զինծառայողների` այդ երկրի տարածքում գտնվելու մասին տեղեկությունը պաշտոնապես չէին հաստատել, բայց ԱԺ պատգամավորները շարունակում են նամակներ ստանալ քաղաքացիներից այդ լուրերի իսկությունը ճշտելու պահանջով:

Հիշեցնենք` սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։

Դրանից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեպսանատան շենքի դիմաց` տեղեկություններ ստանալու նպատակով։

Նոյեմբերի 20-ին Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել էր, որ այդ պահին չի կարող հաստատել այդ լուրը, բայց խոստացել էր, որ Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը, և իրականացված ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարի առաջին իսկ հնարավորության դեպքում:

1
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. արխիվային լուսանկար

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

15
(Թարմացված է 18:24 25.11.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ինքն իր պոտենցիալի ընդամենը 5–10 տոկոսն է կարողանում օգտագործել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետ դառնալու հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Նա այս մասին հայտարարել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարազրույցում։

«Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ, և երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից։ Ես նախագահ եմ և, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն աջակցելու համար»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, ինչն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ:

Նախագահը կարծիք է հայտնել, որ ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ: Սարգսյանն ասել է, որ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, քանի որ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ:

Սակայն, ըստ նրա, ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում։ Ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է:

«Դա կա ցանկացած հայի մոտ` Հորդանանում, Մոսկվայում, Կալիֆոռնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում, և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայում»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և եթե 1994–ին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև հակառակորդը տարիներով նպատակաուղղված աշխատել է, իսկ մենք այդ գործը չենք արել:

Հետևաբար, Սարգսյանի խոսքով, հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, բայց պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել:

Սարգսյանը նաև ընդգծել է, որ ինքն իր պոտենցիալի ընդամենը 5–10 տոկոսն է կարողանում օգտագործել՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, համագործակցության հանդեպ իր գործընկերների ոչ բաց լինելու պատճառով...

Սարգսյանն ասում է` շատ ավելին կարող է անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում է շատ քիչ:

«Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել։ Իհարկե աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել»,- ասել է նա:

15