Կալանավորում

Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը կալանավորվել է

39
Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:

ԵՐԵՎԱՆ, 13 Փետրվար — Sputnik. Էրեբունիում  զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի, իսկ միջադեպի մասնակիցներից՝ 1988 թվականին ծնված բնակիչը,  ստորագրությամբ ազատ  է արձակվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն և հավելում, որ իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է մեղադրյալներից՝ 1997 թվականին ծնված երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչները:

Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք,ատրճանակ գործադրելով:

Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողները զարմիկներ են: Նրանցից մեկը՝ 1985թ. ծնված երիտասարդը, 2019 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքի ծաղկի խանութներից մեկից ծաղիկ գնելու ընթացքում կենցաղային  հարցերի շուրջ վիճաբանության  է բռնվել մի երիտասարդի հետ:  Այդ ժամանակ նրանց են մոտեցել 8-10 անձ, որոնք, ճանաչելով երիտասարդին, մոտեցել են և միջամտել խոսակցությանը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել ավելի ուշ՝պարզաբանումների համար:

Դեպքի օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ զարմիկները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում  տվյալներ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները  «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար, պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:

Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել։

39
թեգերը:
Երևան, ՀՀ քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Միջադեպ «Տաշիր» առևտրի կենտրոնում. արդյո՞ք հրդեհ էր
Անախորժ միջադեպ. Մակրոնին ու նրա կնոջը չեն դիմավորել Արգենտինայի օդանավակայանում.տեսանյութ
Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել. տեսանյութ