«Գազպրոմ» Արմենիա

ԶԼՄ–ները խոսում են կրճատումների մասին, իսկ «Գազպրոմ Արմենիան» հերքում է

157
(Թարմացված է 12:07 13.02.2019)
«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» 100%–ոց դուստր ընկերությունն է։ Այն զբաղվում է Հայաստանի ներսում գազի բաշխմամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Գազպրոմ Արմենիայում» չհաստատեցին ԶԼՄ–ների տեղեկություններն այն մասին, որ իրենց ընկերությունում զանգվածային կրճատումներ են սպասվում։

«Ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում 1200-1500 աշխատակցի ազատել աշխատանքից։

Մինչդեռ ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ կրճատումների մասին տեղեկության չի տիրապետում։ Նա նաև չցանկացավ մեկնաբանել «անանուն աղբյուրների տեղեկությունը»։

«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» 100%–ոց դուստր ընկերությունն է։ Այն զբաղվում է Հայաստանի ներսում գազի բաշխմամբ։

157
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի էներգետիկ ոլորտում կրճատումներ կլինեն. Բաղրամյան
Պետեկամուտների կոմիտեում կրճատումներ են. քանի՞ մարդ է կորցրել աշխատանքը
Կադաստրում սուրճ վաճառելը կարգելվի. պետը կրճատումներ ու ծառայողական քննություն է խոստացել