Հայրենական զոհերի հուշարձան

Հայրենական պատերազմի մասնակից ձեր նախնիների նկարները կարող են հայտնվել «Հիշատակի ուղիում»

28
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ կազմակերպվող «Հիշատակի ուղի» ցուցադրության համար ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել։

  1. Այս մասին ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն, կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները: Նկարները կամ համազգեստով լինեն, կամ գոնե մեդալներով»,–գրել է Հովհաննիսյանը, ապա ներկայացրել մանրամասներ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել modpress@mil.am, hayzinvor@mil.am հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:

28
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայրենական պատերազմի անհետացող հուշարձանները, պետական հարգանքն ու հոգածությունը
Զապորոժիեում վերահուղարկավորել են Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսի աճյունը
Աշոտ Կասպարով. անցավ Հայրենական պատերազմի միջով, որդիներին կորցրեց Արցախյան ազատամարտում