Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է եղել. «Հրապարակ»

273
(Թարմացված է 08:42 13.02.2019)
«Հրապարակ» թերթին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունից մանրամասներ են հայտնի դարձել:

 

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։

«Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասել է Ս. Սարգսյանին մոտ կանգնած թերթի աղբյուրը` նաև որոշ մանրամասներ հաղորդելով:

«Նախիջևանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է և կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»,-գրում է թերթը և հարցնում՝ ի՞նչ հիմքերով։

«Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն, իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»:

 

273
թեգերը:
Սերժ Սարգսյան